Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Թանդիլյանի ճախրող ճոպանուղին եւ երեւանցիներին մոլորեցնելու մեխանիկան

Հասարակություն

Երեւանի ավագանու ընտրությունների  ամենաաբսուրդ նախընտրական ծրագիրը ներկայացրել է Մանե Թանդիլյանը: Այդ ծրագիրը բաղկացած է ընդամենը մեկ կետից: Այն է` Երեւանում կկառուցվի ճոպանուղի, որը բաղկացած կլինի 7 գծից: Ընդ որում, այդ գծերը լինելու են բոլոր վարչական շրջաններում: Սա նշանակում  է, որ եթե, Աստված մի արասցե, Մանե Թանդիլյանը դառնա Երեւանի քաղաքապետ, ապա մեր ամբողջ քաղաքի վրայով գալ-գնալու են  ճոպանուղու խցիկները եւ լարերը: Գլուխդ բարձրացնում ես, իսկ վերեւը լարեր, լարեր ու ճոպանուղու խցիկներ. աննորմալ քաղաք: Բացի այդ, ամբողջ փողոցները եւ բակերը լցվելու են ճոպանուղու հենասյուներով, ինչը խոչընդոտելու են տրանսպորտի ու քաղաքացիների տեղաշարժը ու ծանրաբեռնելու է քաղաքը: Եթե նորմալ դեպքերում  քաղաքների մեջ ճոպանուղիները կառուցում են  տեղի ռելյեֆի օգտագործմամբ եւ դրանք ավելի շատ ոչ թե տրանսպորտային, այլ զբոսաշրջային նպատակ են հետապնդում, ապա ըստ Մանե Թանդիլյանի մտքի թռիչքի Երեւանում  տրանսպորտի բոլոր տեսակների փոխարեն պետք է գործի ճոպանուղին: Ընդ որում  բացի ճոպանուղուց Մանեն չի պատրաստվում զբաղվել քաղաքային տնտեսության այլեւս ոչ մի հարցով: Ո՛չ առողջապահություն, ո՛չ կրթություն, ո՛չ քաղաքաշինություն, ո՛չ կոմունալ տնտեսություն եւ այլն:

Ընդ որում,  Մանեի կարգախոսը հետեւյալն է «Մենք գիտենք ինչպես»: Ահա այստեղ  մի փոքր ավելի մանրամասն կարելի է անդրադառնալ Մանեի  անցած տարիների գործունեությանը եւ տեսնել արդյո՞ք սույն տիկինը գիտի ինչպես եւ հատկապես ինչի՞ մասին է խոսքը: Հիշեցնենք, որ  նա եղել է սոսապ նախարար եւ այդ ընթացքում անց է կացրել  կուտակային  թոշակային համակարգը: Սակայն դրանից առաջ, ընդ որում, անմիջապես առաջ, նա եղել է ընդդիմադիր պատգամավոր եւ իրեն ճղում էր այդ նույն թոշակային կուտակային համակարգի դեմ ելույթ ունենալով:  Ահա այսպես Մանե Թանդիլյանը գիտի ինչպես հարմարվել իրավիճակին եւ փոխել իր  կարծիքը, սկզբունքը եւ համոզմունքը միանգամից 180 աստիճանով: Իսկ բանն այն է, որ երբ Մանե Թանդիլյանը Նիկոլի հետ միասին կազմակերպեց հեղաշրջումը, ապա նրան բացատրեցին, որ կուտակային թոշակային համակարգը մեծ գերշահույթներ է բերելու որոշ արեւմտյան բանկերին եւ հիմնադրամներին, ուստի Մանե Թանդիլյանը  շատ փոքր է, որպեսզի կանգնի այդ  արեւմտյան կառույցների ճանապարհին: Դրա փոխարեն նա կարող է դառնալ նրանց  շահերի պաշտպանը եւ հաճույք ստանալ: Նա հենց այդպես էլ վարվեց:

Հա, ի դեպ, բանկերի մասին: Մանե Թանդիլյանի թիկունքում, ավելի ճիշտ գլխավերեւում օլիգարխ Ռուբեն Վարդանյանն է, որը, ինչպես հայտնի է, իր բազմապիսի եւ բազմաթիվ  ունեցվածքների շարքում ունի Ամերիա բանկը: Այնպես որ բանկային համակարգը Մանե Թանդիլյանի համար խորթ չէ: Եվ ընդհակառակը բանկային համակարգի շահերը նրա համար անձեռնմխելի են:

Ինչ վերաբերում է Ամերիա բանկին, այսինքն` Ռուբեն Վարդանյանին, ապա պարզվում է, որ նա ժամանակին  օրենքի խախտումով  կազմակերպել էր Նիկոլ Փաշինյանի  ֆինանսավորման  սխեման: Այդ մասին օրերս հայտարարեց  ԱԺ նախկին պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանը: Նա նաեւ նշեց, որ ըստ այդ սխեմայի նաեւ հնարավորություն էր ստեղծվում Նիկոլին փողեր լվանալու համար: Բացի այդ  Տիգրան  Ուրիխանյանը դիմեց իրավապահ մարմիններին, որպեսզի այդ կապակցությամբ հարուցվի քրեական գործ: Իր հերթին  Նիկոլը Ռուբեն Վարդանյանի մոտ  պարտքի տակ չմնաց եւ Ամերիա բանկի աշխատակից  այն ժամանակ ոմն Արարատ Միրզոյանին մտցրեց «Ելք» դաշինքի ցուցակի մեջ, որից հետո դարձրեց ԱԺ պատգամավոր: 2018 թվականի հեղաշրջումից հետո  այդ երիտասարդը դարձավ  նույնիսկ  փոխվարչապետ, ապա` անգամ ԱԺ նախագահ, սակայն հետագայում հավանաբար Նիկոլը համարեց, որ  Արարատ Միրզոյանը եւ իր թիկունքում կանգնած ուժերը չափից շատ ուժեղացան եւ նրան տեղափոխեց Արտաքին գործերի նախարարի պաշտոնին:

Սակայն  դա չի նշանակում, որ Ռուբեն Վարդանյանը ու նրա Ամերիա բանկի ծառույությունը մոռացվեցին Նիկոլի կողմից: Բանկը ստանում է մի շարք  արտոնություններ, իսկ Ռուբեն Վարդանյանը լրացուցիչ եկամուտներ:

Սակայն  վերադառնանք  Մանե Թանդիլյանի կերպարին, որը նույնպես Նիկոլի կողմից մտցվեց իր թիմի մեջ եւ պետք է ենթադրել, որ դեռ այն ժամանակվանից դա Նիկոլ-Ռուբեն Վարդանյան  փոխօգնության ծրագրի շրջանակում է եղել: Հակառակ դեպքում պետք է ենթադրել, որ կա՛մ Մանեն լինելով Նիկոլի թիմում հետագայում նրան «քցեց»,  կա՛մ էլ  Նիկոլ-Ռուբեն Վարդանյան փոխօգնությունը այժմ նոր թափ է ստացել: Բոլոր դեպքերում «Ապրելու երկիր» կուսակցությանը  որոշ տեղեր հատկացվեցին նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում նախորդ տարվա  ընտրությունների ընթացքում: Հասկանալի է, որ առանց Նիկոլի «դաբրոյի» դա լինել չէր կարող: Եվ, ի վերջո, փորձը ցույց է տալիս, որ այն ավագանիներում, որտեղ «Ապրելու երկիրը» ունի  իր մասնակցությունը, վերջինիս խմբակցությունը հաշտ ու խաղաղ գոյակցում է ՔՊ-ի հետ եւ ժողովրդի  կյանքը դրանիրց  մազ անգամ չբարելավեց: 

Ինչ վերաբերում է Մանե Թանդիլյանի կենսագրությանը , ապա այստեղ մի շատ հետաքրքիր դրվագ կա. երբ նա հանկարծ թողեց իր պաշտոնը եւ մենկեց Ավստրալիա, ինչպես այն ժամանակ պնդում էին տեղյակ աղբյուրները, մշտական բնակության, այնտեղ տանելով նաեւ իր երեխաներին: Մանե Թանդիլյանը այն ժամանակ իր արտագաղթը բացատրեց առողջական խնդիրներով, սակայն  այդ խնդիրները հավանաբար այդքան էլ լուրջ չէին, որովհետեւ կարճ ժամանակ անց Թանդիլյանը վերադառնում է Հայաստան (Ավստրալիայում թողնելով իր տղաներին, որոնք մինչ օրս չեն ծառայել ՀՀ բանակում) եւ Ռուբեն Վարդանյանը ուղարկում է նրան արդեն Արցախ` նախարարի պաշտոնի: Ընդ որում, այդ ընթացքում Արցախում ձեւավորվում է սորոսա-լիբերալիստական բռունցք, որի նպատակն է փոխել Արցախի արտաքին քաղաքական կողմնորոշումները, դուրս մղել Ռուսաստանին եւ  տեղը բերել ՆԱՏՕ-ական  խաղաղապահներին: Դատելով Մանե Թանդիլյանի դեռ  ՀՀ ԱԺ-ում ընդդիմադիր գործունեության ուղղվածությունից նրան հոգեհարազատ էր Արցախում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության թեման եւ հավանաբար նա հենց այդ նպատակով էլ Ռուբեն Վարդանյանի կողմից գործուղվեց Արցախ:

Հիմա էլ սույն տիկինը, որը Երեւանի հետ ունի  բավականին  քիչ առնչություն` լինելով բնիկ ոչ երեւանցի, Երեւանը փորձում է օգտագերծել որպես  տրամպլին հետագայում իր շեֆին` Ռուբեն Վարդանյանին Հայաստանում իշխանության բերելու նպատակով:

Իսկ  նրա  հեքիաթները ամբողջ Երեւանով սավառնող  ճոպանուղիների վերաբերյալ ավելի շատ նմանվում են  Նյու-Վասյուկիի ծրագրին, որով մեծ կոմբինատոր Բենդերը խաբում էր  Վասյուկի քաղաքի միամիտ բնակիչներին: 

Ա. Հովհաննիսյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ