«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Դեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելու Վերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ» Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասին Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. Աղբյուր

Իրանը ոչնչացնում է ցանկացած թշնամու կամ հակառակորդի պլանները՝ առանց ուղղակի ռազմական բախման․Իրանաբնակ քաղաքական վերլուծաբանը բացառիկ մանրամասներ է ներկակացնում

Հանդիպում

Էրդողանը շարունակում է պնդել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար կարևոր է «Զանգեզուրի միջանցք»-ի արագ բացումը և Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ իրականացումը: Այս հայտարարությունները ին՞չ հակազդեցության կարող են հանդիպել Իրանի կողմից։Եվ առհասարակ ինչպե՞ս են գնահատում Իրանի քաղաքական դաշտում Իրան-Թուրքիա ներկայիս հարաբերությունները, ին՞չ զարգացումներով է այն հղի, այս եւ այլ օրակարգային հարցերի շուրջ <<Իրավունքը>> զրուցել է Իրանում գործոնեություն ծավալող, մեր հայրենակից,  Իրանում հայտնի քաղաքական վերլուծաբան ԱՐՏՈՒՅՏ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ, ով նախ արձանագրեց․

-Նախ ոչ ոքի համար գաղտնիք չԷ Թուրքիայի և Բաքվի կառավարության միչև ներկա հարաբերությունները: Զանգեզուրի միջանցքի միջոցով Իսրայելն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն բախում հրահրել Իրանի և Ադրբեջանի միջև: Իսկ ցանկացած ծրագիր որը տարածաշրջանում լարվածությոգն կառաջացնի և ինչ-որ ձևով Իրանի կխանգարի, դա ձեռնտու է Թուրքիային և առիթ է որ նա հարվածի Իրանին: Ի մասնավորի ճանապարհների, էներգիայի փոխանցման գծերի և առհասարակ անվտանգության ոլորտներում: Թույլ տվեք այս առումով մեջբերում անեմ Կովկասի հարցերով փորձագետ Հասան Բեհեշթիփուրի կարծիքը: Նա համոզված է որ Իրանի հանդուրժողականությունը Ադրբեջանի նկատմամբ չի նշանակում թույլ դիվանագիտություն: Սրանք հարցեր են, որոնք սխալ են լուսաբանվում լրատվամիջոցներում և շահարկվում:

Իրանի և Ադրբեջանի միջև ցանկացած հակամարտություն բխում է իսրայելցիների, թուրքերի կամ օտարերկրացիների շահերից:
Իրականում Իրանը նման դեպքերում չի գնում ուղղակի ռազմական միջոցների:
Պարզապես համապատասխան զորավարժությունների միջոցով ցանկացած երկրի զգուշացնում է զերծ մնալ հնարավոր գործողությունից, ապա ոչ թե հրավիրում այլ պարտադրում է սեղանի շուրջ բանակցել՝ այն էլ ամենաբարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների հետ:
Իրականում նման միջոցներով է որ Իրանը ոչնչացնում է ցանկացած թշնամու կամ հակառակորդի պլանները՝ առանց ուղղակի ռազմական բախման։
- Այնուամենայնիվ, ինչ քայլեր կձեռնարկի պաշտոնական Իրանը Ադրբեջանի կողմից տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, արդյ՞ոք կխառնվի ռազմական գործողություններին։ 
-Այս թեմայով կամ առհասարաք Բաքվի նկատմամբ Իրանը ունի նաև այլ միջոցներ, որոնք հարկ եղած ժամանակ կարող է օգտագործել։ Թեհրանը հստակ հայտարարել է, որ Ադրբեջանը չի կարող խանգարել Իրան-Հայաստան սահմանը, այսպես ասած հազարամեակների ճանապարհը:
Ըստ իս Բաքուն չի կարող փոխել տարածաշրջանի քաղաքական աշխարհագրությունը կամ այսքան հեշտ չի փոխվի: Չմոռանանք նաև որ ինքը Բաքվի կառավարությունը 1991 թվականին Ալմաթիի համաձայնագրի հիման վրա ճանաչել է Խորհրդային Միության սահմանները: Այն ինչ Բաքուն ձգտում է անել քաղաքական աշխարհագրությունը ռազմական գործողություններով փոխել կարող է հանգեցնել ավելի լուրջ պատասխանների ԻԻՀ-ի կողմից: Սա ասում եմ ըստ դրան որ Օտարերկրացիների հրահրմամբ վերջին ամիսներին Ադրբեջանը ռազմական բազում տեղաշարժեր է իրականացրել: Հավանական է, որ Իլհամ Ալիևի կառավարությունը, օտարների խորհրդով ձգտում է ղարաբաղյան երրորդ պատերազմին: Ինչը որ արդեն տարբեր երկրների փորձագետներ զգուշացրել էին և անում են նման պատերազմի մասին որ հավանաբեր տեղիք կունենա 2023-ի վերջերը կամ 2024թին, իհարկե հուսամ որ նման բան չլինի: Բայց այն ինչ Թուրքիան է փորձում ավելի խելացի ձևով անել դա տարածաշրջանի գեբոլիտիկայի փոփոխությունն է ի շահ իրեն և այսպես կոչված ի շահ պանթյուրքիզմի: Խոսքս ոչ միայն հայերի ճնշման կամ զտման մասին է այլ նաև գլոբալ տնտեսական լուրջ պլաններ, ինչպիսին է էներգետիկայի և տրանսպորտի փոխանցման գծերի շահագործումը և բնական ռեսուրսների թալանումը և ընդհանուր տարածաշրջանի տրանզիթի օգտագործումը որը բոլոր ծրագրերն էլ ի վնաս Իրանին են:
Ներկա իրավիճակում Իրանը փորձում է բոլոր հարթակներում ներկայության և ակտիվ դիվանագիդությամ միջոցով վերահսկել իրավիճակը և կանխել նման հնարավոր ծրագրերի իրականացումը:
Իսկ ես պետք է հիշեմ նաև ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանի այն խոսքը որ նա ասաց Երևանում տնտեսական ցուցահանդեսի ժամանակ, նա ասաել է. «Մեր սկզբունքային քաղաքականությունն է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները զարգացնելը։ Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Այս խոսքերը նշանակում են որ եթէ խանգարվեն այն ինչ որ բացեի բաց հայտարարում է պաշտոնական Թեհրանը՝ ապա այս նագամ պիտի ասեմ՝ Այո, Իրանը մուտք կգործի տարածաշրջանում արդեն ոչ միայն բանակցելու կամ դիվանագիտություն վարելու նպատակով, այլ Իրանը ներկա կգտնվի որպես թելադրող ուժ տարածաշրջանի կամ արտատարածաշրջանի ցանկացած երկրի կամ երրկրների համար, ովքեր կփորձեն ապակայունացնել տարածաշրջանը ի վնաս Իրանի շահերի նամանավանդ այն թեմաները, որը ԻԻՀ համարում է «տարածաշրջանի անվտանգության երաշխիքներ» ինչպես իր սահմանների ցանկացած փոփոխություն:
-Եվ վերջում, ինչպե՞ս կգնահատեք Իրան -Ռուսաստան հարաբերությունները այսօր։
-Իրանը և Ռուսաստանը կիսում են ռազմավարական շահերը երկկողմ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպիսիք են ամերիկյան միակողմանիության դեմ պայքարը, և սա վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից մեկն է եղել։
Վերջին տարիներին Իրան-Ռուսաստան հարաբերություններն ընդլայնվում են: Բացի ընդհանուր շահերից, երկու երկրները պայքարում են նաև բազմաթիվ ընդհանուր սպառնալիքների դեմ։
Ներկայումս առկա են համապատասխան պայմաններ՝ գրեթե բոլոր ոլորտներում Իրանի հետ համագործակցությունն ամրապնդելու համար՝ գյուղատնտեսությունից մինչև առաջադեմ տեխնոլոգիաներ, էներգետիկա, ճարտարագիտություն, տեքստիլ և զբոսաշրջություն։ Առկա է նաև փոխադարձ ներդրումների և հատուկ տնտեսական գոտիներում համագործակցության մեծ ներու:
Պետք է շեշտեմ որ Իրանը կամուրջ է Արևմտյան Ասիայի, Հարավային և Հարավարևելյան Ասիայի հետ առևտրի համար: Իրանը նաև Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում առևտրային գործունեության եզակի փորձ ունի ինչը ուկրայնիայի ներկա իրավիճակում կարող է սատար հանդիսանալ Ռուսաստանին արևմյան՝ իմասնավորի ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ:
Այն ինչ կարելի է հստակ ասել այն է, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ի և BRICS-ին ինչու չե նաև ԵԱՏՄ երկրներին մաս կազմելը, ապացույցն է որ Ռուսաստանի համար ցանկալի են որ նման կազմակերպություններում ինքը ունենա հզոր և վստահելի դաշնակից-ներ, ինչը Իրանը համարվում է ամենալավ տարբերակը:
Իրան – Ռուսաստան հարբերությունները արդեն կարելի է անվանել ռազմավարական, ինչը պետք է օրինակելի դառնա այլ երկրների համար մանավանդ Հայաստանի: Նկատի առնելով որ երկու երկրները միևնույն ժամանակ պաշտպանում են իրաենց շահերը նաև փորձում են կայուն պահել տարածաշրջանը և կանխել օտարերկրացիների և արտատարածաշրջանային երկրների գործողությունները հանուն երկկողմ շահերի:
Սա նշանակում է որ երկու երկրները հավատում են որ տարածաշրջանի շահերը ապահաովումեն հենց տարածաշրջանի երկրները: Միևնույն ժամանակ հովանավորելով տարածաշրջանի ավելի փոքր երկրներին: Այս իրավիճակում պետք է ավելո ուշադիր դիտել այս երկու մեծ և հզոր երկրների դիվանագիտության առաջխաղաղցմանը, ի մասնավորի կարելի ունենալ նրանց հովանավորությունները անվտանգության ասպարեզում:
Անձամբ կուզեմ շատ կարճ անդրադառնալ Հայաստանի հարաբերություններին այս երկու պետությունների հետ, իհարկե միայն տնտեսական հարցում և մի քանի թեմաներ որը կարելի է ապագայում ավելի երկար խոսել նրանց մասին:
Տնտեսական ոլորտում, ես կասեյի որ Իրան – Հայաստան հարաբերությունները դեռ կարոտ են շատ աշխատանքների, ու Ռուսաստան – Հայաստան հարաբերությունները պետք Վերանայվեն և ավելի ընդլայնվեն նոր միջոցներով:
Օրինակ ավելի լուրջ ընկալվի հյուսիս-հարավ մայրուղիում հայաստանի դերակատարությունը, կամ Իրան-Ռուսաստան տրանզիտը Հայաատանով նաև Վրաստան կամ ԵԱՏՄ երկրների կապը դեպի Իրաք կամ պարսից ծոց Իրանի միջոցով: Կարելի է վերանայել այլ հարցեր, ինչպես պատժամիջոցների շրջանցնելու թեմաները կամ հնարավորություններ ստեղծել Իրանցի գործարարների համար, ինչը այս պահին կարոտ է լուրջ ուսումնասիրության և ոչ թե ուղակի ԱՄՆ-ի կամ արևմուտքի թելադրանքով առաջնորդվել:
Սա նշանակում է որ Իրան-Ռուսաստան հարաբերությունների ներքո պետք խելացի շարժվել և օգտվել ստեղծված առիթներից ու փորձել միանալ և միացնել տնտեսական շահերը՝ այնքանով որ հնարավոր է: Տնտեսական բարձր մակարտակով շահերի միաձուլումը իքնստինքյան առաջացնում է ռազմավարական հարաբերություն և հետևաբար ստեղծվում են անվտանգության ասպեկտներ:
 
 
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված