Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Կարծում եմ՝ արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի. Սերժ Սարգսյանը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Ներքաղաքական

Արցախը միշտ էլ գործոն է եղել եւ կախված այնտեղ տիրող տրամադրություններից, այնտեղ ղեկվարների գործողություններից, այդ գործոնը կամ շատ մեծացել է կամ փոքրացել է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է News.am–ը:

«Կարծում եմ՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ այո, Արցախի գործոնը էական հանգամանք է»,-հավելեց նա:

Սերժ Սարգսյանը չհամաձայնեց տեսակետին, որ Արցախի վերջին ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պետականություն քանդելուն էր համարժեք. «Ի՞նչ է նշանակում վերջին ընտրված: Արցախի Սահմանադրությամբ հնարավորություն կա նոր նախագահի ընտրության»:

Ինչ վերաբերում է ԵՄ խորհրդի նխագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որտեղ նա արցախցիներից «խիզախ» լուծումներ է ակնկալում, երրորդ նախագահն ասաց. «Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բառ ընկալում է յորովի: Ես շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելն Արցախից խիզախություն է պահանջում: Կարծում եմ՝ արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի: Բայց կարող է ինքն ուրիշ լուծումներն է խիզախ անվանում: Մենք այդպես չենք համարում»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ