Համադասարանցիներ էին,մայրը ուշքի չի գալիս. Բացառիկ մանրամասներ առեւանգված տղաների մասին
Հանդիպում
Օգոստոսի 28-ի կեսօրին Հակարիի անցակետից ադրբեջանցի սահմանապահները առեւանգեցին Մարտունի քաղաքի երեք բնակիչների՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին ու Լևոն Գրիգորյանին։ 20-22 տարեկան ուսանողները գալիս էին Երևան կրթությունը շարունակելու։ Տղաները Բաքվի բերդում տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվել, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու մեջ:
«Իրավունքի» ունեցած տվյալներով երեքն էլ Մարտունի քաղաքից են, սովորական կյանքով ապրող ընտանիքի անդամներ։ Վահեն ու Լեւոնը համադասրանցիներ են, նոր էին ծառայությունը ավարտել, ընդունվել համալսարան։ Մտերիմ ընկերներ էին: Ալենը իրենցից մեծ էր, բայց նույն դպրոցից էին։ Մարտունեցիների խոսքերով Ալենի մայրը այդ օրվանից հետո ուշքի չի գալիս, պարբերաբար սրտի նոպաներ է ունենում։