3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Փաստ». Սամվել Շահրամանյանի նշանակումը անհանգստացրել է «լիբերալներին»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում տեղի ունեցած վերջին վերադասավորումներից հետո ներքաղաքական ինտրիգները շարունակվում են։ Ինչպես հայտնի է, երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, սակայն մինչ հրաժարականը Գուրգեն Ներսիսյանի փոխարեն պետնախարար նշանակեց ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին, որը, ըստ նախապես շրջանառված տեղեկությունների, առաջիկայում ԱԺ կողմից կընտրվի Արցախի նախագահ։ Ինչպես հայտնում է թերթի արցախյան աղբյուրը, Շահրամյանանին պետնախարար նշանակելու փաստը լուրջ դժգոհություն է առաջացրել Արցախում գործունեություն ծավալող «սորոսականների» շրջանում, որոնք հիմնականում Նիկոլ Փաշինյանի ցուցումով ու անմիջական ուղղորդմամբ են շարժվում։

Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ վերջիններս տարբեր շրջանակներում, ինչպես նաև սոցհարթակներում այս նշանակումը համարում են «Արցախի պետականության դեմ ուղղված քայլ»՝ շեշտելով, թե «այն հանգեցնելու է Արցախի վերջնական կորստին» (այս թեզերի տիրաժավորումը բավական ակտիվ է հատկապես տելեգրամյան ալիքներով)։ Հատկանշական է, որ այս օրերին արցախցի «սորոսականներից» ոչ պակաս ակտիվ ու ինքնամոռաց, գրեթե նույնաբովանդակ քննադատություն ու կոչերի ալիք է սկսվել նաև հայաստանյան տիրույթում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ