«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան

Կամա թե ակամա, հայտնվել ենք գլոբալ խաղի կիզակետում. ՍԱՇ ՀԱՅԿԱԶՈՒՆԻ  

Մշակութային

  «Իրավունքը» զրուցել է բանաստեղծուհի ՍԱՇ ՀԱՅԿԱԶՈՒՆՈՒ հետ:

Ապրում եւ ստեղծագործում եք ՌԴում, տեղի հայկական համայնքը ընթերցո՞ւմ է։ Հանդիպումներ նրանց հետ լինո՞ւմ են։

— Անշուշտ, ընթերցողներ ունեմ, սակայն ափսոսանքով պիտի նշեմ, որ նրանք հիմնականում միջին եւ ավելի բարձր սերնդի ներկայացուցիչներ են, ովքեր կրթություն ստացել են հայրենիքում։ Կարծում եմ, բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ ՌԴ-ում չկան գործող հայկական դպրոցներ, իսկ եղած կիրակնօրյա դպրոցներն ընդամենը տառաճանաչ դարձնելու համար են, լավագույն դեպքում՝ ապահովելով կենցաղային մակարդակի շփումներ, ինչը բավարար չէ պոեզիա հասկանալու, ընկալելու համար։ Եվ, այնուամենայնիվ, երբ հանդիպումներ ենք ունենում պոեզիայի շրջանակներում, ինձ ուրախացնում է այն փաստը, որ շատ երիտասարդներ ոչ միայն հաճույքով գալիս են, այլ նաեւ փորձում են ավելին հասկանալ, ավելի մոտենալ հայ մշակույթին, հայոց բառ ու բանին… Նման հանդիպումներ կազմակերպվում են ոչ միայն իմ նախաձեռնությամբ, ավելի հաճախ ես այնտեղ հայտնվում եմ հյուրի կարգավիճակում, ինչը, բնականաբար, անչափ հաճելի է ինձ համար…

Այսօր, ըստ Ձեզ , որքանո՞վ է լսելի գրողի ձայնը։

— «Գրողի ձայնը»… հմմմ… ցավոտ հարց է, ձայն բարբառո հանապատի… Էն, որ երբեմն ուզում ես գոռալ, բղավել, աշխարհի, մարդկանց, ինչ-որ մեկի ականջին, եւ, ի վերջո, տապակվում ես քո իսկ սեփական տողերում… Եվ սա, ցավոք, ամենեւին էլ նոր բան չէ: Երբ կարդում եմ, պարբերաբար, Թումանյանի «Պոետն ու մուսան» գործը, ինչը գրվել է ավելի քան հարյուր տարի առաջ (1900–1901թթ.), ինձ թվում է, թե մեր օրերի մասին է… Մի՞թե մեր շուրջը ոչինչ չի փոխվել. նույն ցավն է, նույն մտավախությունը, նույն վերաբերմունքը…

Ամենակարեւոր անտեսված խնդիրը մեր երկրում ո՞րն է։

— Անկեղծ ասած, դժվարանում եմ առանձնացնել որեւէ խնդիր։ Այսօր, կամա թե ակամա, հայտնվել ենք գլոբալ խաղի կիզակետում. ոտքի վրա մնալու, ազգային ինքնությունը, արժանապատվությունը պահելու, պահպանելու խնդիր ունենք։ Նախ, պիտի ասեմ՝ Աստված ուժ եւ զորություն տա հայ զինվորի բազկին, ապա ավելացնեմ նաեւ, որ ազգը պահպանվում եւ գոյատեւում է իր մշակույթի շնորհիվ։ Կցանկանայի էլ ավելի հոգատար վերաբերմունք տեսնել այս դաշտում։

Հայռուսական գրական կապերի մասին ի՞նչ կասեք։

— Հայ–ռուսական գրական կապերը, եթե անկեղծ, ինձ համար այնքան էլ նկատելի, շոշափելի չեն։ Պատիվ եմ ունեցել հրավիրված լինելու Վոլգոգրադ քաղաքի Մաքսիմ Գորկու անվան հանրային գրադարանում կազմակերպված հայ մշակույթին նվիրված միջոցառմանը՝ որպես պոետ։ Ինձ խնդրեցին կարդալ մեկ-երկու գործ իմ ստեղծագործություններից։ Ներկաները հիմնականում ռուս ուսանողներ էին։ Երբ ասացի՝ բայց չէ որ նրանք անգամ մեկ բառ հայերեն չգիտեն, ինձ պատասխանեցին՝ ոչինչ, թող լսեն՝ ինչպես է հնչում հայերենը… Առայժմ այսքանը միայն կարող եմ ասել՝ նայելով իմ ոչ այնքան մեծ պատուհանի համեստ շրջանակներից…

— Եկեք հարցազրույցն ավարտենք մեր օրերին հատկանշական Ձեր բանաստեղծական խոսքերով…

— Չգիտեմ, թե մեր օրերում ով ում հետ կռիվ ունի, ով ում հետ է կռիվ տալիս, իմ կռիվն աշխարհի հետ է. ամեն բան կատարվում է իրեն քաղաքակիրթ հորջորջող խելացնոր աշխարհի աչքերի առաջ, եւ, հետեւաբար, խոսքս հաճախ ուղղված է հենց նրան.

Վեց լարերի վրա

Խաղացիր դու, աշխա՛րհ,

Վեց դիմակներ հագար՝

Մեկը մեկից շինծու,

Վեցնապատիկ անգամ

Չքմեղացար՝

Պատրաստ կրակին տալ

Վերջին քո սերմացուն։

Աղոթեցի քո տեղ

Աստվածներին,

Քո փոխարեն ինքս

Եկա մեղա.

Աշխա՛րհ, դու կանգ չառար,

Դու, քո ձեռքին գերի,

Ձյուն մաղեցիր անգամ

Ավերակաց վրա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված