Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու են սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

Ներքաղաքական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք ընդդիմության հանրահավաքին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:

«Սերժ Սարգսյանը իր քաղաքական թիմի և աջակիցների հետ, այո, մասնակցելու է հանրահավաքին»,-ասել է նա:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է Ազատության հրապարակում սեպտեմբերի 2-ի կայանալիք ընդդիմության հանրահավաքին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը:

Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որի նախաձեռնությամբ է կայանալու հանրահավաքը, կոչ է արել Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, մասնակցել հանրահավաքին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ