Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Էվակուացիա .Ինչ է սպասվում Արցախին Արայիկ Հարությունյանի հրաժարականից ժամեր հետո

Ներքաղաքական

iravunk.com-ը գրել էր, որ սպասվում է Արցախի նախագահ Աարաիկ Հարությունյանի հրաժարականը եւ, թե, ով կլինի նրա հավանական փոխարինողը։ Մեր տեղի աղբյուրր համաձայն այս պահին Արցախի նախկին նախագահները համոզում են, որ Արայիկ Հարույթունյանը ետ կանգնի իր որոշումրից, սակայն վերջինս անդրդվելի է։ Ավելին, ըստ նույն տեղեկությունների Արայիիկ Հարությունյանի աշխատակազմը աշխատում է հրաժարականի տեքստի վրա։ Նրա մոտ շրջապատը վստահեցնում է, որ նա այդ որոշումը կայացրել է ինքնուրույն, առանց որեւէ ճնշման, կամ քաղաքական կազմի որոշման։ Նշենք, որ վերջինս մենակ չի գնալու, այլ հրաժարականին հաջորդելու է պետ նախարար Գուրգեն Ներսիսյանի եւ եւս մի քանի նախարարների հրաժարականներ։ Ընդգծենք, որ Արայիկ Հարությունյանը իր մտերիմների մոտ ասել է, որ ով էլ ընտրվի նրա փոխարեն պաշտոնավարելու է ընդամենը մի քանի օր, քանի որ վերջինս վստահ է, որ Արցախը օրեր հետո էվակուացվելու է եւ բռնելու է գաղթի ճանապարհը եւ դա է պատճառը, որ նա տալիս է հրաժարական։ Իսկ ահա օրերս կայացած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում վերջինս հայտարարել է այդ մասին քաղաքական ուժերին ու նիստի մասնակիցներին, սակայն վերջիններս դեմ են եղել Արցախը հայաթափելու տեսլականին։ 

Սեփ. Լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ