Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում «Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ) Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման Սարգսյան Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ) Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ Հավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասին Մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ Զաքարյան

Թուրքիան պատրաստ չէ Ուկրաինայի նման իրեն կրակի մեջ գցել հանուն Արեւմուտքի շահերի. Լոքմագյոզյան

Իրականում լարվա՞ծ են ռուս-թուրքական հարաբերությունները, ի՞նչ զարգացումներ սպասել Պուտին-Էրդողան սպասվելիք հանդիպումից, և այն ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա, «Իրավունքի» հետ զրույցում այս և այլ հարցերին պատասխանել է Միջինարևւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԸ:

«ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՄՈՒՐՋՆ ԵՆ»

— Առաջիկայում սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում: Ըստ էության, Էրդողանի հրավերը Կրեմլից մերժվել էր, և  Էրդողանի վարչախումբը որոշում է կայացրել, որ հենց նա  է գնալու Մոսկվա: Այս հանդիպումը կարելի՞ է դիտարկել նոր ու բեկումնային զարգացումների սկիզբ:

— Սա նոր չէ, սա մեկ այլ գործընթացի շարունակությունն է: Էրդողանը գնում է Մոսկվա նոր պայմաններ ստեղծելու համար, որ Ռուսաստանի թույլտվությամբ նորից ցորեն արտահանվի Եվրոպա: Առաջին անգամ մենք տեսանք, թե դա ինչպես կատարվեց: Եվրոպան հիմնականում շեշտում էր, թե Աֆրիկյան սովի մատնված ժողովուրդներն այդ ցորենի կարիքը ունեն: Մենք տեսանք, երբ Ռուսաստանը այդ ցորենը բաց թողեց, այն հարյուր տոկոսով գնաց Եվրոպա, ոչ թե` Աֆրիկա: Պուտինը շեշտեց դրա մասին, և դա որպես պայման դրեց արդեն: Առաջին գործարքը կատարվել էր Էրդողանի միջնորդությամբ: Շատերը դա դիտարկում են ռուս-թուրքական համագործակցություն Հայաստանի դեմ, իհարկե, այդպիսի բան գոյություն չունի: Էրդողանը և Թուրքիան պարզապես Արևմուտքի վերջին կամուրջն են: Միակ մարդը, որը կամուրջները չի այրել Ռուսաստանի հետ և կարող է միջնորդ հանդիսանալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, Էրդողանն է: Էրդողանի համար կարևոր չէ Պուտի՞նն է իր մոտ գալու, թե՞ ինքը Պուտինի մոտ, այնուամենայնիվ՝ ինքը վերջում շահավետ է դուրս գալու, որովհետև միջնորդ է լինելու, եթե հաջողացնի այդ գործարքը: Համենայնդեպս, Էրդողանը հույս ունի, որ կհաջողացնի, բացի այդ, իրեն մղում են, Արևմուտքում այդ ցորենի կարիքը գա: Կարող է Արևմուտքն էլ ինչ-որ զիջումների պատրաստ է, բայց բացեիբաց ցույց չի տալիս, Էրդողանը հարմար միջնորդ է, որ նրա միջոցով Արևմուտքը բանակցի Պուտինի հետ:

— Հանդիպմանն ընդառաջ Էրդողանը օրերս հայտարարեց , որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը: Ի՞նչ է ուզում այս քայլով հասկացնել Վ. Պուտինին: Որքանո՞վ էր սա դիվանագիտական քայլ:

— Քաղաքականության մեջ պատահականություն չկա, ամեն մի խոսքի տակ մեսիջ պետք է փնտրել, և դա Էրդողանի, այսինքն` Թուրքիայի կառավարության այս վերջին տարիների դիրքորոշումն է ցույց տալիս, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի շեմին: Էրդողանը վերջին կամուրջն է, նա բոլոր կամուրջները չքանդեց: Հատկապես արևելաեվրոպական երկրները բոլոր կամուրջները քանդեցին, այստեղ մի քիչ Հունգարիային կարող ենք մի կողմ  դնել: Դրա համար այդ միջնորդի դերը կարող է կատարել Թուրքիան: Երկու կողմին էլ դեմ չի խոսում ու դեմ գործարք չի անում: Իհարկե, պաշտպանում է Ուկրաինային, բայրաքթարներ է տալիս, իսկ մյուս կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չի մասնակցում, Ռուսաստանի հետ էլ հարաբերությունները չի փչացնում, երկու կողմին էլ մի քիչ կողմնակից է լինում և, միևնույն ժամանակ, ոչ այդքան կողմնակից է լինում, այդ պատճառով երկու կողմն էլ բավարարված են իրենց զգում: Ուղղակի, թշնամություն ցույց չի տալիս, ինչպես մյուս երկրներն են, հատկապես եվրոպական, այդ իսկ պատճառով կարող է լավ միջնորդ հանդիսանալ:

«ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԱՎԱՆԱԼ»

— Ղրիմը ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության մաս` Թուրքիան  չի՞ գրգռի Ռուսաստանին: Էրդողանն այդ հայտարարությամբ մտավախություններ չունի:

— Գուցե դրանով ինչ-որ բաներ է ուզում ձեռք բերել, դա նորություն չէ Թուրքիայի քաղաքականության մեջ, Էրդողանը հենց նման քաղաքականություն վարեց Չինաստանի հետ: Երբ որ Չինաստան էր գնալու պետական այցով, դրան նախորդող ժամանակաշրջանում Թուրքիայում ույղուրական մի սիրո ալիք բարձրացավ, և տարբեր տեղերում նաև Էրդողանի շուրթերից լսեցինք ույղուրների պաշտպանության մասին խոսքեր: Այսինքն՝ դա Չինաստանի նկատմամբ ճնշման միջոց էր: Նա ցույց տվեց, որ կարող է նաև ույղուրների հարցը քննարկել, մեծացնել այդ խնդիրները, և Չինաստանից ինչ-որ զիջումներ կորզել: Իսկ երբ Չինաստան գնաց միանգամից ույղուրներին ծախեց և լրիվ չինական կողմնորոշումով հանդես եկավ: Չինացիներն իրեն բավարարեցին որոշակիորեն, և քանի որ բավարարված էր, ույղուրները էլ պետք չէին իրեն, օգտագործած շորի նման գցեց մի կողմ: Այսօր նորից Ուկրաինայի կողմից է հանդես գալիս, Ռուսաստանի դիրքը ուզում է թուլացնել, հույս ունի, որ Ռուսաստանից ավելի հզոր շահույթ կարող է պոկել:

— Ռուս-թուրքական հարաբերությունների նման զարգացումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի վրա:

— Այս երկու պետություններից մենք կախված ենք, սակայն այս երկու երկրների հարաբերությունները երբեք չի կարող լավանալ` այն, որ այսօր ինչ-որ բաներ տեսնում ենք, ես դա որպես հարաբերությունների լավացում չեմ համարում: Այստեղ միայն պարզապես իրար որպես հզոր հակառակորդ տեսնող և ըստ այդմ կշռադատող երկրի կեցվածք ենք տեսնում երկու կողմից էլ: Այսինքն` երկու կողմն էլ խուսափում են առճակատում ունենալուց և առիթներ են ման գալիս, որ տեղ-տեղ համագործակցեն, մեղմացնեն իրավիճակը, սակայն երկու կողմն էլ իր դիրքը թողնելու նպատակ չունի: Հայաստանը Թուրքիայի համար ամենագլխավոր թշնամիներից մեկն է, սակայն Թուրքիայի համար Ռուսաստանը ավելի մեծ թշնամի է, ինչո՞ւ, որովհետև Հայաստանը այն հզորությունը չունի Թուրքիայի դեմ ինչ-որ բան անելու, մինչդեռ Ռուսաստանը վտանգավոր ու վախենալու թշնամի է: Թուրքիայի մեջքին կանգնած է ամբողջ Արևմուտքը, սակայն Թուրքիան պատրաստ չէ Ուկրաինայի նման իրեն կրակի մեջ գցել հանուն Արևմուտքի շահերի: Թուրքիան, իհարկե, իր շահերն է առաջ տանում` ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ կապված: Եթե հարկ լինի նաև ավելի ուժեղ քայլերի կարող է գնալ, գիտե՞ք Թուրքիան 80 մլն բնակչություն ունի, հիմա արդեն 80-ից ավելի, այդ 80 մլն-ից 10 մլնը վերանա, Թուրքիայի համար մեծ պրոբլեմ չէ: Ինչպես ժամանակին Թուրքիան կորեական պատերազմին մասնակցեց, լիքը կորուստներ ունեցավ, բայց իր երկիրը պրոբլեմ չունեցավ ու դրանով մեծ դիվիդենտ շահեց Արևմուտքի կողմից: Հիմա այստեղ կարող է մարդկային ուժը զոհաբերի, սակայն երկիրը չի ուզենա զոհաբերել, ինչպես Զելենսկին է անում Ուկրաինայում: Այդ առումով Թուրքիան զելենսկիական Ուկրաինա չի դառնալու, իրեն կրակը չի գցի Արևմուտքի համար, բայց կշարունակի մնալ Արևմուտքի գործակատարը: Սա է Էրդողանի ասածը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր գերժամանակակից կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top