Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Թե ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինչպիսի վերաբերմունք են դրսևորում ամերիկաներում, եվրոպաներում կամ ռուսաստաններում, կարևոր է, բայց ոչ որոշիչ

Ներքաղաքական

Նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Աղդամից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը: Ինչից կարելի է ենթադրել, որ օ­րա­կար­գում է ռու­սա­կան ա­ռա­ջար­կը՝ գոր­ծար­կել ինչ­պես Աղ­դա­մի, այն­պես էլ՝ Լա­չի­նի մի­ջանց­քի ուղ­ղու­թյուն­նե­րը: Սա, հաս­կա­նա­լի է, է­լի ա­նըն­դու­նե­լի տար­բե­րակ է, սա­կայն նե­րար­ցա­խյան ող­ջա­միտ ու­ժե­րը եւս սկսել են հաս­կա­նալ, որ Նի­կո­լի պա­րա­գա­յում այլ ելք պար­զա­պես չկա, քան մտա­ծել Ար­ցա­խում հայ­կա­կա­նու­թյու­նը ինչ-որ կերպ պա­հե­լու մա­սին, ո­րի մի­ակ հնա­րա­վոր տար­բե­րա­կը ռու­սա­կան ու­ժե­րի ներ­կա­յու­թյունն է: Ինչպե՞ս են վերաբերում այս տարբերակին Արցախում եւ առհասարակ ինչպե՞ս են տեսնում Արցախը հայկական պահելու տարբերակը այս ծանր իրավիճակում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի գնդապետ Սենոր Հասրաթյանից, ով փաստեց.

- Թե ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինչպիսի վերաբերմունք են դրսևորում ամերիկաներում, եվրոպաներում կամ ռուսաստաններում, կարևոր է, բայց ոչ որոշիչ: Որոշիչը եղել և մնում է հայի և, հատկապես, արցախահայի համոզմունքն ու դիրքորոշումը ստեղծված իրավիճակի հանդեպ, անգամ, եթե դա չեն ընդունում մայր Հայրենիքի այսօրվա իշխանությունները: Ինչ վերաբերում է Ձեր նշած ադրբեջանցի պաշտոնյայի կողմից արված հայտարարությանը, ապա դա ոչ այլ ինչ է, քան մեր ապաշնորհ իշխանություններից հերթական զիջումը կորզելու հուսահատ փորձ: Իմ անձնական կարծիքն ու համոզմունքն այն է, որ հակամարտ կողմերի միջև խնդիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով և հավասարը-հավասարի հետ սկզբունքով: Պարտադրանքի լեզուն այստեղ չպետք է գործի... Մեր հակառակորդը պետք է հասկանա, որ այն, ինչ եղել է երեք տարի առաջ, դա ոչ թե վերջնական հաղթանակ էր պատերազմում, այլ ընթացիկ հաջողություն՝ հերթական ճակատամարտում... Արցախցին այսօր, իրոք, ծանր ու դաժան ժամանակներ է ապրում, բայց, համոզված եմ, դա ևս անցողիկ է... Անշուշտ, մենք կարողանալու ենք նորից վերագտնել մեզ և դառնալ համազգային հպարտության արժանի ԱՐՑԱԽ...

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ