Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Արցախի ու արցախահայերի դեմ գործող ամենակարեւոր ֆիգուրը Սամվել Բաբայանն է. ադրբեջանագետ

Թեմա

Ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ կարծիքով` ադրբեջանական կողմն Արցախում փորձում է գնել հայի ազգանուն ունեցող տարբեր քաղաքական գործիչների: Դրանք մարդիկ են, որոնք փորձում են սպասարկել ադրբեջանական շահը: Նա հիշեցրեց, Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հայտարարությունը, թե ուզենք-չուզենք Աղդամով առեւտուր անելու ենք:

— Սամվել Բաբայանը վաղուց է իր դեմքը ցույց տվել: Ես լավ գիտեմ, որ նրան Արցախում լավ չեն վերաբերվում, չնայած այն դժվարություններին, որ կան Արցախում: Նա հստակ կապեր ունի Նիկոլ Փաշինյանի հետ: Շրջափակումից ամիսներ հետո տեսնելով, որ արցախցիները չեն հանձնվում, նրանք փորձեցին Արցախը ներսից քանդել: Արցախի ու արցախահայերի դեմ գործող ամենակարեւոր ֆիգուրը Սամվել Բաբայանն է, նրա հետեւորդները: Այդ մարդիկ հստակ ներդրված եւ կոնկրետ ֆինանսավորում ստացած մարդիկ են, որոնք փորձում են հայրենասեր խաղալ, բայց իրականում տանում են էթնիկ զտման, եթե ոչ ցեղասպանության: Դժվարանում եմ ասել, թե Ադրբեջանը Սամվել Բաբայանին իր անցյալի համար կների, թե` ոչ, բայց գուցե հնարավոր է, եթե մեծ ծառայություն մատուցի, մասնավորապես` եթե Արցախը ամբողջապես հայտնվի Ադրբեջանի կազմում կամ բացվի Ակնա-Ադրբեջան ճանապարհը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ