Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Աղբյուր՝ Կրիվոպուսկովը գալիս էր ընտրություններում քոչարյանականներին սատարելու

Հասարակություն

Ինչպես Iravunk.com-ին հայտնեց իրազեկ աղբյուրը,  Հայաստանի հետ բարեկամության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին երկիր մուտք գործել թույլ չտալը պայմանավորված էր նրանով, որ օտարերկրյա գործիչը նպատակ ուներ օգնել Ռոբերտ Քոչարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնի համար նախընտրական պայքարում: 

  Օգոստոսի 24-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը մերժել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին մուտք գործել երկիր։ Կրիվոպուսկովը նախատեսում էր մասնակցել հանրապետությունում ստեղծված Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության ընկերության շնորհանդեսին, որը, ըստ աղբյուրի, ստեղծվել էր քաղաքապետի ընտրություններում քոչարյանական թիմին ռուսամետ երանգ հաղորդելու համար։ «Մենք գիտենք, որ սա ընտրություններին միջամտելու փորձ էր, որն անօրինական է, ինչի պատճառով նրան արգելեցին մուտքը երկիր, և դա որպես հակառուսական քայլ ներկայացնելու փորձերը պարզապես շահարկումներ են», - ասել է աղբյուրը։

Իսկապես երեկ  Անի պլազա հյուրանոցի  փոքր դահլիճում  տեղի ունեցավ  վերոհիշյալ կազմակերպության շնորհանդեսը: Ի դեպ, կազմակերպությունը ի սկզբանե պետք է կոչվեր Երիտասարդների եւ  ստեղծագործական մտավորականների  հայ-ռուսական համագործակցության  հասարակական կազմակերպություն: Սակայն երիտասարդների իսպառ բացակայության (ներկաների միջին տարիքը 70 էր), իսկ ստեղծագործական մտավորականների  սակավաթիվ ներկայաության պարագայում  կազմակերպության անունը փոփոխվեց: Հավաքին ներկա էր 20-25 հոգի, ընդ որում հայ-ռուսական բարեկամության  հիմնական ու հայտնի ջատագովներից մեծ մասը բացակայում էր: Դրա փոխարեն կար Նարինե Դիլբարյանը, որի ռուսատյաց  դիրքորոշումը  բոլորին է հայտնի: Վիկտոր Կրիվոկուսկովը  ուղիղ կապով Մոսկվայից էր մասնակցում միջոցառմանը, սակայն, քանի որ  ձայնը շատ թույլ էր, դժվար էր հասկանալ, թե ինչ է վերջինս մաղթում  Երեւանում հավաքվածներին: Բացի այդ, հավաքվածները  առանձնապես չէին էլ լսում Կրիվոկուսկովին եւ զբաղված էին կա՛մ իրենց հեռախոսներով, կա՛մ էլ միմյանց հետ զրուցելով: Ոմանք օգտվում էին սուրճից եւ ակտիվ ծամում էին  դրված հյուրասիրությունները, ոմանք էլ  դատարկում էին չորս շիշ  շամպայնը, որը պետք է տար խղճուկ միջոցառմանը քիչ թե շատ հանդիսավոր տեսք: 

Հնչած մի քանի հերթապահ խոսքերից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչի համար է ստեղծվում նոր կազմակերպությունը, ինչպիսի ռազմավարություն կամ մարտավարություն է այն ունենալու: Այնուհետեւ սկսվեցին ներկաների մասնակցությամբ պարերը, երգերը եւ արտասանությունները: Թվում էր, որ  ստեղծվել է հերթական անիմաստ կազմակերպությունը, սակայն  դրա վրա դուրս է գրված որոշակի քանակությամբ փող եւ այն  պետք է մարսել: Սակայն պաշտոնական խոսքերի ու պարերի արնքում պարզվեց, որ այն ամենն ունի նպատակ աջակցելու Քոչարյանա-փոստանջյանական թիմին Երեւանի քաղաքապետի համար մղվող «անզիջում ու ճակատագրական» պայքարում: Բանն այն է, որ Փոստանջյանի մասնակցությունը այդ թիմում  մեծ  հարցական է առաջացրել ռուսամետ ընտրազանգվածի մոտ, որն մինչ այդ կողմնորովում էր դեպի Քոչարյան: Անդրանիկ Թեւանյանն էլ նույնպես շատ հեռու է ռուսամետ կոչվելուց: Եթե դրան գումարենք «Մայր Հայաստանի» ցուցակում առկա մի քանի գիգանտների դիրքորոշումը, ապա «Մայր Հայաստանը» ստացվում է շատ ավելի ֆրանսիամետ, քան ռուսամետ: Եվ հենց այդ  իրականությունը թաքցնելու նպատակով որոշեցին  Վիկտոր Կրիվոկուսկովից թափ տալ ժամանակի փոշին եւ  իրեն ներգրավելով  այս կրկեսի մեջ ցույց տալ, թե իբր Ռուսաստանը աջակցում է նշյալ նախընտրական խմբավորմանը: Սակայն կրկեսը չկայացավ կամ ավելի ճիշտ կայացավ հենց բուն կրկեսի տեսքով: Թե ինչքանով այս խղճուկ միջացառումը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը կարելի է պատկերացնել  նրանից, որ շնորհանդես կոչեցյալի սկզբից 10 րոպե չանցած առանց այդ էլ սակավաթիվ ներկաները սկսեցին լքել այն:

Ա. Հովհաննիսյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ