«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Դեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելու Վերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ» Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասին Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. Աղբյուր

Ինչու Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց՝ առանց «Բարոյական արժեքների»

Ներքաղաքական

Նորաստեղծ «Բարոյական արժեքներ» կուսակցությունը դեռեւս մայիս ամսին հայտարարել էր, որ որոշել է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Ըստ կուսակցության վարչության նախագահ ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ` իրենք գալու էին կյանքի կոչելու «հեղափոխական գաղափարները»: Իսկ թե ինչու 14 առաջադրված քաղաքական ուժերի շարքում այդպես էլ «Բարոյական արժեքներ»-ը չհայտնվեցին, «Իրավունքը» հետաքրքրվեց կուսակցության վարչության նախագահից:

— Դուք հայտարարել էիք, որ պատրաստվում եք քաղաքական առաջին քայլն անել՝ մասնակցելով Երեւանի ավագանու ընտրություններին: Ինչո՞ւ չարեցիք այդ քայլը:

— Ես առաջին անգամ եմ քաղաքականության մեջ, սա իմ առաջին կուսակցությունն է, եւ միանգամից ընտրվել եմ վարչության նախագահ: Հետեւապես, ուզում եմ քաղաքական գործչի դիվանագիտությունը մի կողմ դնելով՝ անկեղծ լինել: Մեր չմասնակցելն ուներ երկու պատճառ. առաջինը՝ մեր թեկնածուն հոգեբանորեն պատրաստ չէր այդ պայքարին, երկրորդ՝ նորաստեղծ կուսակցություն ենք, ոչ մեկի «պրոյեկտը» չենք, ֆինանսական հարցեր կային, եւ չկարողացանք այդ կարճ ժամանակահատվածում լուծել: Մեզ թվում էր, թե կարող ենք կազմակերպել, կարող ենք մեր այդ ընկերոջը համոզել՝ առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, բայց, իրոք, նա հոգեբանորեն պատրաստ չէր, թեպետ շատ կարկառուն ներկայացուցիչ է, հեղափոխության առաջին շարքերում է եղել: Չնայած՝  «հեղափոխություն» բառն էլ եմ արդեն վախենալով եմ ասում, որովհետեւ չգիտեմ՝ հեղափոխություն էր, թե` իշխանափոխություն: Մի խոսքով՝ դա էր պատճառը:

— Իսկ «Բարոյական արժեքներ» կուսակցությունն ունի՞ որոշում, թե ում է սատարելու ընտրություններին:

— Ավելի լավ է ասեմ, թե ում չենք սատարելու: Միանշանակ, չենք սատարելու Արզաքանցյանի կուսակցությանը, «Հանրային ձայն»-ին, չենք աջակցելու «Մայր Հայաստան» զարուհիփոստանջյանական խառը կանաչի դաշինքին, որը Ռոբերտ Քոչարյանի, թե դաշնակների պրոյեկտն է: Նաեւ միանշանակ Ավինյանին չենք աջակցելու, նկատեք, որ թվեցի քաղաքական ուժեր եւ այստեղ ասում եմ՝ Ավինյան, որովհետեւ միգուցե ՔՊ-ն այլ թեկնածու ներկայացրած լիներ, մեր չմասնակցության դեպքում՝ սատարեինք այդ թեկնածուին: Բայց հիմա որոշում չունենք եւ մեր համախոհներով, վարչության ու կուսակցության անդամներով ազատ ենք ընտրության հարցում: Սեպտեմբերի 10-ին մեր վարչության նիստն է լինելու, եւ ես ուզում այդ հարցը բարձրացնել, որ, որպես քաղաքական միավոր, մեր աջակցությունը ինչ-որ մի թեկնածուի հայտնենք: Կլինի Հայկ Մարությանը, Երվանդ Թարվերդյանը, թե Նորիկ Նորիկյանը, չգիտեմ, բայց անձամբ ես համակրում եմ Մարության Հայկին:

Այսօրվա իշխանության հետ բավականին լավ հարաբերություններ ունեիք, ջերմ լուսանկարներ, ինչ-որ բա՞ն է հիմա փոխվել Ձեր դիրքորոշման մեջ:

— Այո, փոխվել է: Ես հիմա էլ եմ լավ հարաբերությունների մեջ, բայց գտնում եմ, որ այս իշխանությունները երկու մեծ սխալ են գործել՝ մեր նկատառումները հաշվի չառնելով ու նաեւ մեզ անտեսելով: Կադրային եւ տնտեսական շատ սխալ քաղաքականություն են վարում: Չեմ ուզում արտաքին քաղաքականության, դիվանագիտության մասին խոսել, որովհետեւ ծանոթ չեմ փաստաթղթային ոչ մի փաթեթի, բայց այս երկու սխալներն աչքներիս առաջ է: Օրինակ` ինչպե՞ս կարելի էր Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարար, ի՞նչ է նշանակում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով դատավորը դառնա դատարանի նախագահ կամ նախկին դաշնակցականը Գյումրվա մարզպետ: Ասեմ, որ նախկին ԱԱԾ աշխատող եւ նախկին դաշնակցական չեն լինում, մինչդեռ այդ ժամանակ լավագույն թեկնածուն Սիմոն Պետրոսյանն էր՝ մի ազնվագույն մարդ: Ու բոլոր պետական կառույցներում սխալ կադրային քաղաքականություն է իրականացվում՝ սկսած ՊԵԿ-ից մինչեւ ոստիկանություն: Ճիշտն ասած, մենք 2020 թվականին՝ պատերազմից հետո, ստեղծեցինք այս կուսակցությունը՝ մտածելով սատարենք երկրի իշխանություններին, լինենք առողջ ընդդիմություն, բայց գործունեություն չծավալեցինք: Քանի որ չկարողացանք մասնակցել 2021 թականի ընտրություններին, որոշեցինք այս քաղաքային ընտրություններին մասնակցել, դա էլ չստացվեց: Բայց այս ընտրություներից հետո արդեն ակտիվանալու ենք, եւ պատրաստվենք արտահերթ կլինի, թե հերթական Ազգային ժողովի ընտրություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված