Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասին Հայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ Հեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է Երկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակը Մեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքից Մոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Մեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը

 Հայկ Մարությանը քանդեց իմ տունը, հիմա էլ գալիս է ուրիշների տո՞ւնը քանդի. ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մշակութային

«Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Բարեշնորհ ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ բազմիցս հարց է բարձրացրել իր մշակութային տան հետ կապված խնդիրների վերաբերյալ` ասելով, որ քանդել են իր մեկ հարկանի տան մի մասն ամբողջությամբ եւ 1991թ.-ին իր ձեռքով կառուցած երեքհարկանի տնից երեք մետր հեռավորության վրա կառուցում են 12 հարկանի բազմաբնակարան շենք: Ընդ որում` ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի համաձայն` այդ շենքը կառուցվել է բոլոր համապատասխան նորմերն անտեսելով, ինչի հետեւանքով էլ վթարային է դարձել Անդրանիկ սարկավագի տունն ու մշակութային օջախը, որն այսօր էլ անզեն աչքով կարելի է տեսնել: Այս մասին «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

— Երեւանում այսօր ունենք քաղաքապետի 14 թեկնածու, ովքեր ընտրական ծրագրերի խոստումներով շրջայց են կատարում մայրաքաղաքով մեկ, նրանցից որեւէ մեկը իր օգնությունն առաջարկե՞լ է Ձեզ:

— Ցանկացած երկիր կամ պետություն ունի օրենք, կարգ ու կանոն: Եթե գործում է, ապա խնդիր չի լինում, իսկ եթե օրենք ասվածն այն շրջանցելու, բռնանալու, թալանելու, հանցանք գործելու, կեղծելու, կաշառք կամ կեղծ խոստումներ տալու համար է, ուրեմն` ենթադրությունները թողնում եմ ձեզ... Ասեմ, որ ես ոչ մի քաղաքապետի կամ պետերի օգնության կարիքը չունեմ, ինձ թող հանգիստ թողնեն: Աստծուց տրված շնորհներով եւ իմ արարումով ես ներկայանում եմ մարդկանց եւ ապրում զուսպ ու կոռեկտ կյանքով: Իմ վաստակած արդար քրտինքով պետության հարկատուն եմ՝ ինչպես բոլորը: Այդ հարկերի դիմաց էլ իմ պետությունը պարտավոր է զբաղվել հանրության՝ նաեւ իմ առաջ հայտնված խնդիրներով: Փաստացի մենք ունենք հարկատուներ, այն հանրությունն է: Կա պետության բյուջե, կան քաղաքապետներ, մարզպետներ, գյուղապետներ, կառավարիչներ եւ բազում այլ պետեր... Փորձենք հասկանալ. ուզո՞ւմ են, որ հանրությունը իրենց լավ ճանաչի: Թող շփվեն նրանց հետ, բայց այս տեխնիկայի զարգացած դարում այնքան տարբերակներ կան, որ ավելորդ ծախսեր անել պետք չէ: Եվ ո՞ւմ հաշվին են արվում ադ ծախսերը: Եթե բարին եւ բարերարություն են անում, պետք է իմանան, թե ինչ է ասում Ավետարանը: Ավետարանն ասում է` այնպես արա, որ աջ ձեռքդ չիմանա, թե ձախ ձեռքդ ինչ է անում: Դուք քաղաքացիների վճարած հարկերի դիմաց իրենց կենցաղն ապահովեք, հանրությունն առանց ձեզ տեսնելու էլ կարտահայտվի ձեր արածի մասին եւ կօրհնի, փառք կտա Աստծուն, եւ ինչպես այսօր են ասում` կգովազդի` իմաստուն, ազնիվ եւ արդար առաջնորդների մասին: Ողբալի է, երբ գնում են, ոգեւորում այն մարդկանց, որոնց զրկել են ապրելու տարրական պայմաններից: Իրենց Աստծո տեղը դնելով՝ ասում են, թե տեսեք-տեսեք ինչ ենք անում, միայն թե ընտրեք մեզ: Ամո՛թ է եւ մեղք... Եթե այդքան կամենում եք ձեր ժողովրդին, ապա ամեն մեկդ ձեր անձնական ունեցվածքից տարբեր համայնքներում ներդրում արեք: Անպայման քաղաքապե՞տ պետք է լինեք, որ ընդունեք ձեր ժողովրդին եւ ներդրում անեք: Այնպես արեք, որ երկրի գողերը, թալանչիները տեսնեն ու ամաչեն ձեր արածից եւ ամոթից գետինը մտնեն...:

— Ինչպես Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, այնպես էլ Հայկ Մարությանին եւ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին դիմել էիք Ձեր խնդրով եւ բողոքում էիք, որ հարցը ոչ մի լուծում չի ստանում: Այսօր ընտրացուցակներում կրկին վերջին երկուսը կան, ի՞նչ կասեք այս մասին:

— Ասեմ, որ վերջին երեք քաղաքապետներն էլ նույն մարդիկ են, նույն գործելաոճով: Միայն Հայկ Մարությանն է հանցագործ, հաջորդներն աշխատում են բոլոր կեղծ եւ սարքած հնարավորություններն օգտագործել, որպեսզի դուրս գան հանրության եւ աշխարհի առջեւ արդար: Մեկ անգամ եւս փաստում եմ, որ ես իբրեւ կենդանի տաճար, մինչ օրս ապրում եմ իմ մշակութային տանը: Այն, ինչ տեսնում ենք ազգովի, անցնում այս սարսափելի, դաժան տեսարանների միջով, հնարավոր չէր անգամ պատկերացնել: Եթե խոսքը Հայկ Մարությանի մասին է, Աստված կարոտ պահի: Ամոթ եւ նամուս չունի, պարզ չէ` նա արվեստի՞ մարդ է, թե՞ գործիք: Ինչ վերաբերում է իր քաղաքապետ լինելուն, ի՞նչ արեց ինքը: Քանդեց իմ տունը, ավերեց իմ հոգեկան ստեղծագործ աշխարհը, հիմա էլ գալիս է, որ ուրիշների տո՞ւնը քանդի ... Ես լավ եմ հասկանում, թե ինչ է լինում, երբ թալանչին չի պատժվում եւ պատասխանատվության չի ենթարկվում: Ժողովուրդն ասում է, որ ուտելուց է ախորժակը բացվում: Հրաչյա Սարգսյանի եւ Տիգրան Ավինյանի հետ կապված՝ ասեմ, որ պահում եմ մարդկային բոլոր էթիկայի կանոններն ու չափերը, բայց երբեք չեմ թողնի, որ տրորեն իմ արժանապատվությունը: Իրենք երկուսն էլ նույնն են, շարունակությունը եւ լրացումը Հայկ Մարությանի կատարած հանցագործությունների: Կոծկելով ճշմարտությունը՝ շարունակում են նրա ծուռ գործը... Ավետարանն ասում է, որ հետինները կլինեն առաջին, առաջինները՝ հետին: Ժողովուրդն էլ ասում է, որ ամեն մեկն իրեն դրել է սրբի տեղ, պետության բյուջեն թալանելով՝ ուզում են դառնալ պետեր… Երեքն էլ նույն դերի մեջն են: Ինչ իրենց ձեռք է տալիս, երեւալու եւ վստահություն ձեռք բերելու համար, անում են ի ցույց ամբողջ աշխարհի: Իրականում ամենակարեւոր խնդիրները, որոնք պետք է լուծվեն եւ շտկվեն, չեն արվում, քանի որ դրանք իրենց խնդիրներն են, կամ էլ տվյալ տեղից սպասելիք ունեն: Ում դիմեցի, որ գան փաստացի տեղում ծանոթանան խնդրին, չեկան, որովհետեւ կենդանի փաստն իրականություն է, որից խուսափում են: Իրենք ազնիվ չեն ծառայում իրենց պետությանը եւ ժողովրդին: Այս մարդկանց տեսնում եմ իրենց աշխատասենյակներում, բոլորը, կարծես, աշխարհի տերը լինեն, իսկ երբ տեսնում եմ հանրության մեջ, չգիտեն ինչպես փախչեն, որ չերեւան, կամ դեմ դիմաց հանդիպելիս` մի բառից հետո սկսում են արդարանալ, արդարացնել իրենց: Հարց եմ տալիս Տիգրան Ավինյանին` եթե օրենքը բոլորի համար հավասար է, ո՞րն է այստեղ քաղաքապետարանի շահագրգռվածությունը: Մինչ այսօր բոլոր փորձագետների, այդ թվում նաեւ տեսչական մարմնի եզրակացությունները փաստում են, որ բոլոր կեղծիքները անտեսվում են քաղաքապետարանի` Ձեր գլխավորությամբ: Այդտեղ բոլորը գիտեն, որ սա ինքնակամ կառույց է եւ վարչապետի հսկողության ներքո է…

— Բայց Ձեր դիմումներին ի պատասխան՝ ի՞նչ են ասում եւ, այդուհանդերձ, ի՞նչ կարելի է ակնկալել, եթե նրանցից որեւէ մեկը վերընտրվի:

— Տիգրան Ավինյանին բազմիցս դիմել եմ… Հայկ Մարությանը, որ կապիկություն էր անում, թե քաղաքապետ է, կեղծիքներից ու անօրինական շինություններից բացի` ի՞նչ արեց ու հիմա որ ընտրվի, ի՞նչ պիտի անի: Լավ ծանոթ է իմ խնդրին, թող գա իմ տնից սկսի քարոզարշավը, որ հասկանամ` ազնիվ է, թե՞ ոչ: Արթուր Մեսչյանը մեր բակի բնակիչ է: Սկզբից բողոքում էր, որ այդ կառույցն անօրինական է եւ չպետք է կառուցվի, հետո հաստատում է, որ ամեն ինչ նորմալ է ու թողնում գնում է: Չգիտեմ` դուք մշակույթի գործիչնե՞ր եք, թե՞ գործիքներ: Մեր հողն ու ջուրը, պետությունը գրեթե բոլորի համար դարձել է խոպան: Ով գալիս է, իր համար կթում, ուտում, թալանում ու գնում է: Մինչ այսօր ի՞նչ են արել: Ո՞ւր են այդ տնտեսվարները: Ավինյանն այդ փողերը հոր տնի՞ց է բերում, որ հիմա տանում կիսատ-պռատ ասֆալտ է անում: Կամ ասում է` դուք ասեք, մենք կանենք, բա դու ո՞ւր ես եղել մինչ այսօր: Ի վերջո, տնտեսության մեջ բազմաթիվ խնդիրներ կան, այդ հոգսերից տեղյակ չի՞, որ ասում է՝ ասեք, ես կանեմ: Եթե չգիտես, ինչո՞ւ ես հայտնվել ասպարեզում: Ես պետք է ասե՞մ, որ դու անես: Ունե՞ս բյուջե, քո համայնքապետները թող քեզ զեկուցեն, դու էլ արա: Ժողովուրդը չգիտի իր պահանջները, չգիտի, որ այդ գազի, լույսի ջրի, ասֆալտի հետ կապված գործերը պետք է վաղուց արված լինեին: Դա քաղաքապետարանի գործն է… Թե չէ կապիկություն են անում: Եվ այսպես տարիներն անցնում, գնում են: Իրենք իրենց «բերքահավաքն» են անում, կապիտալ դիզում, անվտանգությունն ապահովում ու թողնում գնում են: Խեղճ ու կրակ ժողովուրդն էլ ա՛յս թայֆայի, ա՛յն թայֆայի հետեւից է գնում, ընտրում, հետո սկսում է բամբասել: Դրա համար է՞լ են Ալիեւը, Մակրոնը կամ Պուտինը մեղավոր: Ի՞նչ են բարելավել: Ամբողջ Հայաստանում ի՞նչ են արել: Լավ բիզնես է` ամբողջը կենտրոնացրել են մայրաքաղաքում: Հասկացանք տուն կառուցելը, բայց շինո՞ւմ են, թե՞ շենացնում: Ես ուզում եմ հասկանալ մեր երկրում ճարտարապետներ, մասնագետներ կա՞ն, թե՝ ոչ: Այս երկիրը պետությո՞ւն է, թե… Ազգային մտածելակերպ պե՞տք է լինի, թե` ոչ: Եթե` ոչ, ապա գերհզոր երկրներ կան, գնանք այդ մարդկանց հետ ընկերություն անենք, մնանք իրենց հովանու տակ, որ ապրենք: Թե՞ ամեն ժամանակ մեր խուժանները պետք է գան, ինչ ուզեն անեն:

Այսօր որոշ մշակույթի գործիչներ էլ են ներգրավված ընտրապայքարի մեջ: Եթե Ձեզ առաջարկեին առաջադրվել ավագանու թեկնածու, կհամաձայնեի՞ք:

— Ոչ ոք չի կարող ասել, որ ես հանուն փողի կամ պաշտոնի միացել եմ որեւէ շարժման: Ի տարբերություն այլոց` իմ նպատակը պետությանը ծառայելն է, իսկ արած գործս ուղղված է միայն իմ երկիրը շենացնելուն: Մինչ օրս ինձ որպես գործիք ոչ ոք չի կարողացել օգտագործել: Մարդիկ այնքան փոքր են, որ անգամ իմ ելույթներն ու համերգներն են չեղարկում` կարծելով, թե դրանով կարող են ինչ-որ բանի հասնել: Իրենք իրենցն են անում, ես՝  իմը: Ամեն տեղ եղել եմ, որտեղ տեսել եմ անմաքրություն կամ սրիկայություն, աննկատ հեռացել եմ: Ինձ համար նվիրյալը՝ նվիրյալ է, գող-սրիկան՝գող ու սրիկա: Իսկ այդ մշակութային գործիչները, ավելի ճիշտ՝  գործիքները, իրենց կարիքները հոգալու համար են ընտրապայքարի մեջ մտել: Եթե կարեւորն իրենց շահը չէ, թող նրանցից գոնե մեկը գա կանգնի իմ կողքին: Ես կենդանի տաճար եմ: Բայց ոչ մեկն էլ չի գա թակի իմ դուռը, որովհետեւ իրենք կեղծ են ու շինծու: Ավետարանն ասում է՝ մարդիկ գործերով են ի հայտ գալիս: Տեսեք, Սերգեյ Սմբատյանի համար գրեցին, ներկայացրին, որ ազատեն: Բայց մինչ օրս չեմ տեսել որեւէ արվեստագետի, որ ինձ հետ կապված որեւէ գրություն ուղարկի վարչապետին կամ Ազգային ժողով: Վերջապես մշակութային օջախ, տուն է քանդվում: Քառասուն տարվա ընթացքում ոչ մի մշակույթի նախարար այնքան գործ չի արել, որքան ես:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 






Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է Հայաստան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top