Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին Թեհրանը կհարվածի գերմանական ռազմական օբյեկտներին, եթե Բեռլինը միանա պատերազմին Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Պետական շահերի դեմ գործած հանցագործությունների, թշնամական ծրագրերի սպասարկման դավաճանական շղթան պետք է կտրել. Արտակ Զաքարյան

Թավշյա տեռոր
2018թ.-ի Հայաստանի ռազմա-քաղաքական, դիվանագիտական հաղթող դիրքերը` 2023թ -ին խայտառակ պարտության հասցրած դավաճանների ռեժիմն այլևս իրավունք չունի «բանակցելու» ահաբեկիչ Ադրբեջանի հետ:
Հաջորդ յուրաքանչյուր քայլ` ավելի վատն է լինելու:
Հաջորդ յուրաքանչյուր ռազմական բախում` ավելի կործանարար է լինելու:
Հաջորդ յուրաքանչյուր գործողություն և միջազգային հանդիպում` ավելի ստորացուցիչ պայմաններ է առաջ բերելու:
Հաջորդ յուրաքանչյուր օր` ավելի է խորացնելու Հայաստանի ռազմա-քաղաքական ճգնաժամն ու ավելի է բարդացնելու Արցախի վիճակը:
Հաջորդ յուրաքանչյուր շաբաթ` իրավիճակը շտկելու համար կորցված ժամանակ է:
Հաջորդ յուրաքանչյուր ամիս` Հայաստանի պետականության ու հայ ժողովրդի հայրենազրկման նոր մարտահրավեր է:
Պետական շահերի դեմ գործած հանցագործությունների, միտումնավոր անգործության դրսևորման, թշնամական ծրագրերի սպասարկման դավաճանական շղթան պետք է կտրել: Գիտակից հասարակության վստահությունն ամբողջովին կորցրած նիկոլական ռեժիմը` հնարավորինս շուտ պետք է իշխանազրկվի:
Այլընտրանք ուղղակի չկա:
Հինավուրց ազգից մեզ վերածում են երգ ու պարով մահվան գնացող զանգվածի:
Սեպտեմբերի 2-ին ժամը 18:00, Ազատությունյան հրապարակ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ