⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Իզուր չեն ասում բողկի պես առողջ,որովհետև բողկը ոտքից գլուխ առողջություն է

Առողջապահական

 

Բողկը դարեր շարունակ սննդում օգտագործվել է պարտադիր կարգով, քանի որ այն կանխում է բազմաթիվ հիվանդությունների առաջացումը:

Դեռևս Հերոդոտը իր աշխատություններում նշում է, որ եգիպտական բուրգերի շինարարության ժամանակ, բուրգերը կառուցող շինարարների սննդակարգում պարտադիր կարգով ներառվում էր բողկ, սխտոր և սոխ: Եվ այդ տեղեկությունները թվագրվում են մ.թ.ա երրորդ հազարամյակին: Բողկի մասին նշվում է նաև Չինական աղբյուրներում:

Բողկը ունի ոչ միայն սննդային, այլ նաև բուժիչ նշանակություն: Այդ մասին նշվում է բոլոր աղբյուրներում: Մեզ առավել հայտնի են սև, սպիտակ բողկը, սակայն գոյություն ունի նաև կանաչ բողկ: Սև բողկը ունի ուժեղ բուժիչ հատկություններ: Բողկը ունի միզամուղ, լեղամուղ, հակաբորբոքային և խորախբեր հատկություն:

Ժողովրդական բժշկության մեջ բողկի հյութը մեղրով օգտագործվում է հազի, քրոնիկական բրոնխիտի, տուբերկուլյոզի դեպքում, Օրական 3 անգամ 1-ական թեյի գդալ:

Երիկամաքարային հիվանդությունների, փայծաղի գործունեությունը լավացնելու, մարսողական օրգանների աշխատանքը խթանելու համար պետք է խմել բողկի և բազուկի հյութերի խառնուրդ:

Սրտի առիթմիայի դեպքում օգտակար է մեղրով բողկի հյութը 1-ական թեյի գդալ օրը 3 անգամ: Բողկի հյութը օգտագործում են նաև կոմպրեսների, թրջոցների, մերսումների տեսքով ռադիկուլիտի, ռևմատիզմի ժամանակ: Բողկը օրգանիզմից դուրս է բերում վատ խոլեստերինը:

Բողկը հակացուցված է խոցային հիվանդության, գաստրիտի, հեպատիտների, նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունների դեպքում:

https://kyharimvmeste.com/2023/08/23/%d5%ab%d5%a6%d5%b8%d6%82%d6%80-%d5%b9%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%af%d5%ab-%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a1%d5%bc%d5%b8%d5%b2%d5%bb%d5%b8%d6%80%d5%b8%d5%be%d5%b0%d5%a5/?fbclid=IwAR213efe12pdFkKn7tras-e-cDNATIiBpUNDEzaKzan5adz-7MosPMHTND4_aem_AaOsnacjTJkOE5244GG4BA4GyTPu123ltdI8vLpKhePbJyxw62aCazg6WqkivNqdXlE&mibextid=Zxz2cZ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ