⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Անմահական ռեհանը կօգնի ազատվել մի շարք հիվանդություններից

Առողջապահական

Կանաչեղենի փնջում առաջինը հենց այն է աչք ծակում` ռեհանը: Խելացի մարդկանց նախընտրությունը հենց ռեհանի վրա է կանգնում:

Այն օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Յուրահատուկ համի շնորհիվ ռեհանը դուր է գալիս նույնիսկ ամենաքմահաճ գուրմաններին: Այն նաեւ խոհանոցային դիզայնի լավ միջոց է:

Ռեհանի 15 հրաշագործությունները:

Ռեհանը բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր տոնուսը` առույգացնելով նույնիսկ քնկոտներին:

Վերականգնում է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը` չթողնելով, որ սնունդն, այսպես ասած, «կանգնի» ստամոքսում: Ժողովրդական բժշկությունն առաջարկում է ռեհանն օգտագործել՝ որպես հանգստացնող միջոց լոգանք ընդունելիս: 2Ռեհանի թուրմն օգնում է հազի, գլխացավի եւ բորբոքային երեւույթների դեպքում:

Կարմրավուն կանաչու եթերայուղը բակտերիասպան հատկություն ունի: Սթրեսի դեմ բավական հաջող ազդեցություն է ունենում ռեհանի եթերայուղի արոմաթերապիան: Ընդամենը մի քանի րոպե շնչելով ռեհանի խտացված հոտը, ձեզ թեթեւացած կզգաք:

Ռեհանի յուղը պակաս դրական ազդեցություն չունի նաեւ անքնության, միգրենի եւ հոտառության կորստի դեպքում: Հրաշք յուղն օգնում է նաեւ ատամի ցավի դեպքում: Պետք է ընդամենը մեկ կաթիլ յուղ խառնել մեկ բաժակ ջրին ու օրվա մեջ 4-6 անգամ ողողել բերանը:

Նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում շատ է օգնում ռեհանի թեյը: Պետք է մանր կտրտել տերեւները, ցողուններն ու ծաղիկները, մեկ ճաշի գդալ կտրտած բույսը լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, պահել 10 րոպե, հետո այդ թուրմով պատրաստած թեյն ընդունել մեկ քառորդ բաժակի չափով, օրը 4 անգամ: Նույն այդ թեյը կօգնի նաեւ փխսման եւ սրտխառնոցի դեպքում:

https://kyharimvmeste.com/2023/06/02/%d5%a1%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bc%d5%a5%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d6%85%d5%a3%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%ab-%d5%b7%d5%a1%d6%80/?fbclid=IwAR2TfD64S905GEyUJGuBYEG2K0ZHDde5n-u3p9_mB5MZ8yaIXs0a3gon8SI_aem_Acp8U62F5jQDgDpoGqHa9vs50yQEralj4uGMTgJ16KFlwDUnTZy_mCZ2p0duraKd_vk&mibextid=Zxz2cZ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ