Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Դեմ եմ քաղաքական մոնոպոլիային․ Երվանդ Թարվերդյան Ուժեղներին սկսել է ներսից խոշտանգել կասկածի որդը Լոս Անջելեսում 12 տարվա մեջ ամենաուժեղ երկրաշարժն է գրանցվել Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Նարեկ Կարապետյանը Փաշինյանից պահանջում է պատասխանել՝ հրաժարական կտա՞, եթե ընդդիմությունը չքվեարկի սահմանադրության նախագծին Վարչապետը Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցել է պատարագի Ամանորյա հանգստյան օրերի ժամանակացույցը․ ինչ պետք է իմանալ Հիշողությունից ծնված «Երեք քույրը»․ Շահվերդյանի վերադարձը Չեխովին

«Բոլորի պայքարը ներքաղաքական է, իսկ նպատակը՝ հանուն իշխանություն ունենալուն». Արշավիր Ղարամյան

Թեմա

Բոլորի պայքարը ներքաղաքական է, իսկ նպատակը՝ հանուն իշխանություն ունենալուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Վերջին տարիներին տարբեր շրջանակների կողմից՝ կլինի թե իշխանական, թե ընդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական եւ հասարակական միվորումների, ազգային եւ հանրային շարժումների եւ նրանց ղեկավար մարմիների ու առաջնորդների կողմից անընդհատ թմբկահարվում է, որ իրենց պայքարը ազգային-ազատագրական է:

 

Հիմա հարց՝

 

Ի՞նչ է իրենից ենթադրում ազգային-ազատագրական պայքարը:

Ի՞նչ մեթոդներով եւ գործողություներով է մղվում ազգային-ազատագրական պայքարը:

Ո՞ւմ եւ ի՞նչի դեմ է ուղված ազգային-ազատագրական պայքարը եւ ովքեր ու որոնք են թիրախները:

Հ.Գ. Իսկ թե ի՞նչ է ենթադրում ազգային-ազատագրական պայքարն իրականում, կարծում եմ պետք է լավ սերտել պատմության դասերը:

 

Ինչքան տեսնում եմ՝ բոլորի պայքարը ներքաղաքական է, իսկ նպատակը՝ հանուն իշխանություն ունենալուն…»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ