Ռուսական խոցված անօդաչուն հասցրեց ոչնչացնել ուկրաինական ՄիԳ-29-ը (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները ավելի են սրել իրենց պատերազմն Ալլահի դեմ. ԻՀՊԿ-ի աղբյուր Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող Raava Music լեյբլի անդամներից Անդրոյի համերգը չեղարկվել է

Շոու բիզնես

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ազգությամբ ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող Raava Music լեյբլի անդամներից Անդրոն օգոստոսի 30-ին պետք է հանդես գար համերգով Երևանում: 

Երգիչն ազգությամբ գնչու է, բայց ծնվել է Կիևում: Երգիչն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ կիսվել է իր տպավորություններով:

«Ողջույն բոլորին: Ես հիմա մեքենայով գնում եմ քաղաքի կենտրոն, ինձ զանգեցին ու ասացին՝ դու առաջին անգամ օգոստոսի 30-ին համե՞րգ ես ունենալու Երևանում: Իմ երազանքն իրականացել է: Գիտե՞՝ք քանի տարի եմ սրան սպասել, 5-6, 7-8 տարի: Ժողովուրդ շնորհակալ եղեք Աստծուն»-տեսահոլովակում ասում է Անդրոն:

Համերգի կազմակերպիչներն ինստագրամյան իրենց էջում տարածել են հայտարարություն՝ տեղեկացնելով, որ Անդրոյի համերգը Երևանում չեղարկվում է, իսկ տոմսերի գումարը վերադարձվելու է: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ