Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Պետք է պարզել, թե ինչու են հիմա ցանկանում միանալ Հայաստանի հավաքականին. նրանք այլևս պետք չե՞ն Ռուսաստանին.Պիզելին` Զախարյանի ու Կովալենկոյի մասին

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին Metaratings.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայազգի ֆուտբոլիստներ Արսեն Զախարյանին ու Ալեքսանդր Կովալենկոյին, որոնք հրաժարվել են հանդես գալ  Հայաստանի ազգային հավաքականում, ընտրելով Ռուսաստանի ընտրանին.

– Նաիրն ու Էդուարդը խաղում են Հայաստանի հավաքականում, իսկ Արսեն Զախարյանն ու Ալեքսանդր Կովալենկոն՝ Ռուսաստանի հավաքականում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այն ​​փաստին, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականի կազմում:

-Դժվար հարց է։ Մենք լավ գիտենք Հայաստանի պատմությունը և գիտենք, թե ինչու են հայերի մեծ մասն ապրում այլ երկրներում։ Հայաստանը շատ ծանր պայմաններում է ապրում: Երբ զրուցում էի տարբեր երկրների հայ խաղացողների հետ, նրանք ինձ միշտ ասում էին Հայաստանի հավաքականում խաղալու իրենց ցանկության մասին։ Զախարյանի և Կովալենկոյի ընտրությունն ինձ համար մեծ անակնկալ էր. վատ է, երբ հայերն այլ թիմ են ընտրում։ Նրանց որոշումն ինձ վշտացրեց, քանի որ ես ինքս հայ եմ։ Կարծում եմ՝ երկուսն էլ սխալվեցին։ Բայց որպես ֆուտբոլիստ՝ ես նրանց մի փոքր հասկանում եմ և պետք է հարգեմ նրանց ընտրությունը։

-Այժմ Ալեքսանդր Կովալենկոն դիտարկում է ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու հնարավորությունը։ 

-Կրկին, սա հեշտ իրավիճակ չէ։ Պետք է պարզել, թե ինչու են հիմա ցանկանում միանալ Հայաստանի հավաքականին. նրանք այլևս պետք չե՞ն Ռուսաստանին: ՀՖՖ-ն պետք է լավ մտածի. խաղացողը պետք է ցանկանա խաղալ ազգային հավաքականում, և ոչ այնպես, որ դա մի տեղ չստացվի, և դու փոխես քաղաքացիությունը: Իհարկե, նրանք երկուսն էլ շատ լավ խաղացողներ են, ովքեր կօգնեն թիմին հաղթել: Բայց նման հարցերում պետք է ավելի գլոբալ նայել, մտածել ոչ միայն ֆուտբոլի մասին։

Չեմ կարող ֆեդերացիայի փոխարեն պատասխանել:  Եթե ​​դա ինձնից կախված լիներ, ապա կասեմ՝ ֆուտբոլը միայն խաղադաշտում խաղալը չէ։ Կարևոր չէ, թե ինչ մակարդակի ֆուտբոլիստներ են նրանք, կարևոր է այն, որ նրանք ցանկանան խաղալ՝ կրելով Հայաստանի զինանշանով մարզաշապիկը: Բայց ՀՖՖ-ն ինձ պես չի դատի, քանի որ նրանց արդյունք է պետք։ Այս տղաներից մեկին, կարծում եմ, շուտով կտեսնենք Հայաստանի հավաքականում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ