Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Դավիթ Խաժակյանի 30 տարին լրացած չէ, նա չի կարող քաղաքապետ դառնալ (oragir.news)

Թեմա

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություններ և 1 դաշինք: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարողների թվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցութունը, որի քաղաքապետի թեկնածուն Դավիթ Խաժակյանն է:

Պարզվում է, որ Դավիթ Խաժակյանը չի կարող դառնալ քաղաքապետ, քանի որ նա 29 տարեկան է, ծնվել է 1994 թվականի ապրիլի 9-ին, իսկ օրենքը հստակ սահմանում է, որ այդ պաշտոնը ստանձնելու համար անձի 30 տարին պետք է լրացած լինի: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետում նշված է. «Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն»:

Հարց է առաջանում․ արդյոք Դավիթ Խաժակյանը չգիտի՞ օրենքի այս կետը, թե՞ իմանալով հանդերձ՝ խաբում է երևանցիներին և ձայներ փոշիացնում:

Աղբյուրը՝ oragir.news

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ