Ծաղրածուի տարատեսակ հանդերձանքներդ առեք ու ...Գեղամ Մանուկյան
Հասարակություն![Ծաղրածուի տարատեսակ հանդերձանքներդ առեք ու ...Գեղամ Մանուկյան](/timthumb.php?src=disc/22-08-23/b7fcc6825ab7e70f51146a664fd62c48.jpg&w=780)
«Ցավալի լուր, զոհ, զինծառայող է զոհվել Գեղարքունիքում, Ախպրաձորի հատվածում, թշնամու գնդակից: Այն հատվածից, որն արդեն տեւական ժամանակ օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Փաստն արդեն գրեթե մոռացվել է, չեն հիշում, սովորական է դարձել: Իսկ նույն ժամերին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը անհասկանալի հանդերձանքով մի խումբ պաշտոնյաների հետ մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթի» աննորմալ անվանումով իբր «համաբանակային» մարզախաղերի բացման արարողությանը: Հարկային աշխատողն ու ոստիկանը՝ համաբանակային մարզախաղերին... խենթացել են: Եթե ցանկանում եք ծաղրածու լինել, հեռու մնացեք Բանակից: Առանց այդ էլ շատ եք ստորացրել... ծաղրածուի տարատեսակ հանդերձանքներդ առեք ու ...Իսկ այսօր զոհ ունենք, մի լույս էլ հանգավ: Իսկ կային ժամանակներ, երբ Ախպրաձորն առաջնագիծ չէ», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: