«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան

«Արտանիշ-9» հնավայրի պեղումներն այս տարի ավարտվել են. ի՞նչ է հայտնաբերել հայ-գերմանական խումբը

Մշակութային

Այս տարվա համար արդեն ավարտված են համարվում հայ-գերմանական միացյալ արշավախմբի կողմից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ և Արտանիշ բնակավայրերի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրում իրականացված պեղումները, որոնք սկսվել էին 2020 թվականից ու շարունակվել այս տարվա հուլիսից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է հնագիտական արշավախմբի անդամ, հնագետ Մարիամ Ամիրյանը, պեղումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հետ համատեղ, Արսեն Բոբոխյանի և Ռենե Կունցեի համաղեկավարությամբ։

Պեղումները տվել են չափազանց կարևոր արդյունքներ ու տեղեկություններ Սևանա լճի հյուսիս-արևելյան ափին՝ Արտանիշի թերակղզում, մեզնից շուրջ 5 հազար տարի առաջ հիմնադրված ու շուրջ երկու դար գործող բնակավայրի մասին։ Հնավայրում բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի և դամբարան, որը թվագրվում է Ք.ա. III հազարամյակի առաջին կեսով:

«Առհասարակ, Սեւանա լճի հյուսիսային եւ հյուսիս-արևելյան ափի հնագիտական հուշարձանները բավականին քիչ են ուսումնասիրված, ու այս առումով մեր կատարած աշխատանքը չափազանց կարեւոր արժեք ու նշանակություն է ձեռք բերում։ Մեր արշավախումբը 2015 թվականին հետախուզական աշխատանքներ իրականացրեց այս բլրի տարածքում՝ հայտնաբերելով չափազանց կարեւոր ու հարուստ հնագիտական նյութեր պարունակող «Արտանիշ 9» հնավայրը, որի պեղումները սկսեցինք 2020 թվականից։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա ընթացքում կատարված պեղումները տվել են ապշեցուցիչ արդյունքներ։ Նախ, սա առայժմ Սևանա լճի հյուսիսային և հյուսիսարևելյան ափին պեղված միակ հնավայրն է, որը պատկանում է կուրարաքսյան մշակույթի վերջին փուլին (Ք.ա. III հազարամյակի սկիզբ)։ Պեղումները պարզում են, որ բնակավայրի կացարաններն ունեն կլոր հատակագիծ, քարե հիմք և կավածեփ հատակներ: Հնարավոր է, որ դրանց առաստաղը պահվել է կենտրոնում տեղադրված փայտե գերանի միջոցով: Կացարաններից մեկի կենտրոնում բացվել է նաև կավակերտ օջախ: Բավականին լավ են պահպանված պատերը, որոնց պահպանված բարձրությունը հասնում է մինչեւ 1 մետրի:

Այս հատվածի պեղումները և իրականացված գեոֆիզիկական աշխատանքները փաստում են, որ բլրի ողջ շրջագծով մեկ տարածվում է մինչեւ 1,5 մետր լայնությամբ բավականին զանգվածեղ պատ, որը կարող էր պարիսպ ծառայել բնակավայրի համար, թեև հնագետների մոտ իշխում է այն կարծիքը, որ կուրարաքսյան մշակույթի բնակավայրերն ամրաշինական տարրեր չեն պարունակել։ Սակայն, այս դեպքում մենք, ամենայն հավանականությամբ, գործ ունենք հենց ամրաշինության հետ, որը կարող է լինել շատ հետաքրքիր նորություն։
Բնակավայրը գործել է Ք.ա. 28-26-րդ դարերում, որից հետո այն լքվել է։ Մեր կարծիքն այդպիսին է առայժմ, քանի որ այստեղ դեռ չենք հայտնաբերել կրակի, ավերածությունների կամ թշնամական հարձակումների հետքեր։ Իսկ բնակավայրի լքվելուց մեկ դար անց այստեղ հաստատված բեդենյան մշակույթի կրողները տարածքն օգտագործել են թաղումների համար։

Գտածոների մեջ արժեքավոր իրեր են համարվում տարատեսակ ուլունքները, բրոնզե իրերի մասերը, վանակատե շեղբերն ու նետասլաքները, ոսկրե իլիկի գլուխները, քարե և ոսկրե աշխատանքային գործիքները, կայծքարե մանգաղի ներդիրները, կավե օջախների բեկորներն ու կաղապարները: Հետաքրքիր է կավակերտ անիվի մանրակերտը, որը փաստում է առ այն, որ մեզանից 5 հազար տարի առաջ այստեղ ապրող մարդիկ տնտեսության մեջ ու կենցաղում արդեն կիրառել են անիվը։

Պեղումների ժամանակ մեզ համար այս տարվա անակնկալներից մեկն էլ այն եղավ, որ պատերից մեկի տակ մարդկային թաղման դեպքի հանդիպեցինք. արդյո՞ք այս դեպքում գործ ունենք բազմաշերտ մշակութային հուշարձանի հետ, թե՞ պարզապես կուրարքսյան մշակույթը կրող հասարակության սովորության հետ ենք առնչվում, երբ թաղումներն իրականացվում էին տան հատակի տակ, պարզ կլինի հետագա ուսումնասիրությունների ընթացքում»,- ներկայացրել է Մարիամ Ամիրյանը։

Արշավախմբի գերմանական կողմն էլ հետաքրքրված է տարածքում մետաղների, մասնավորապես, ոսկու հնագույն մշակման հետքերով: Հալեի համալսարանի գիտաշխատող Ռենե Կունցեն այս ուղղությամբ հայկական կողմի հետ համագործակցությամբ հնագիտական հետազոտություններ է կատարել նաև Սոթքի տարածքում:

«Հայաստանի տարբեր հնավայրերից գտնված ոսկու նմուշներ ենք հետազոտել և պարզել, որ դրանց մեծ մասի աղբյուրը եղել է Սոթքի Ծարասարի հատվածը: Ինչ վերաբերում է բրոնզի մշակմանը, ապա, այն մեծամասամբ ստացել են պղնձի և անագի խառնուրդով: Սակայն, պետք է նկատել, որ անագը տեղական չէ, տարածաշրջանում անագ չկա: Հնարավոր է՝ այն բերվել է Կենտրոնական Ասիայից, ինչը վկայում է այն մասին, որ այս տարածքը տնտեսական-քաղաքական կապերի մեջ է եղել Կենտրոնական Ասիայի, նաև՝ Իրանական բարձրավանդակի երկրների հետ։ Մեր համալսարանը և «Գերմանական գիտահետազոտական հիմնադրամը», որպես պեղումների համար հիմնական միջոցներ տրամադրող կառույցներ, ցանկություն ու նպատակ ունեն դեռ երկար տարիներ ուսումնասիրել այս հնավայրը, մեր հայ գործընկերների հետ փորձել տալ բոլոր այն հարցերի պատասխանը, որոնք կարող են նորովի լույս սփռել պատմահնագիտական իրողությունների վրա»,- ներկայացրել է արշավախմբի համաղեկավար Ռենե Կունցեն։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված