Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ինչու է աղմկում Ռուբեն Վարդանյանը. Բացահայտում է ԱՀ ԱԺ պատգամավորը

Ներքաղաքական

ԱՀ ԱԺ պատգամավոր Մարսել Պետրոսյանը գրում է.


Ռուբեն Վարդանյանը զայրացած ու հիասթափված է: Արայիկ Հարությունյանը ութ հոգու ներկայությամբ ազդարարել է նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, իսկ մեկ շաբաթ անց ետ կանգնել իր մտադրությունից:
     Ռուբեն Վարդանյանը Արայիկ Հարությունյանին կշտամբում է՝ Դուք չկարողացաք դառնալ ոչ առաջնորդ, ոչ՝ գլխավոր հրամանատար: Իսկ Արայիկ Հարությունյանն էլ, իր հերթին, կարող է կշտամբել Ռուբեն վարդանյանին՝ Դուք չկարողացաք  քաղաքական գործիքից վերածվել քաղաքական գործչի: Բայց չի ասում, սպասում է ավելի հարմար պահի:
     Ինչու՞ է անհանգստացել Ռուբեն Վարդանյանը, որ Արայիկ Հարությունյանը հրաժարվում է հրաժարական տալ: Ինչու՞ չի ուզում իրերը կոչել իրենց անվամբ ու պարզաբանել թե Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետ ստվերային իշխանությունը, որ բաղկացած է հիմնականում պաշտոնաթող նախկին չինովնիկներից, առանց ժողովրդի իմացության, ժողովրդի թիկունքում, ու՞մ են ծրագրել բրդել ու ամրացնել նախագահի բազկաթոռին: Ո՞րն է նման քայլի նպատակը, տրամաբանությունը, հեռանկարը: Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանը ինչ-որ քաղաքական խմբակի հույսերն ու ակնկալիքները չի արդարացրել: 
հգ. Արցախը հոտ չէ, ոչ էլ ամբոխ է, որ առաջնորդ ունենա: Արցախը ժողովրդավարական երկիր է, որի համար շատ թանկ ենք վճարել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ