«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան

Քչերը գիտեն թե ո՞վ է «Երեք հրացանակիրները» և «Կոմս Մոնտե Քրիստո» վեպերի իրական հեղինակը

Մշակութային

1802 թ․ հուլիս 24-ին է ծնվել աշխարհի ամենահայտնի, ամենից շատ հրատարակված և ամենաբեղուն գրիչ ունեցած հեղինակներից մեկը՝ Ալեքսանդր Դյուման(հայրը)(1802-1870)։ Դյումայի հսկայածավալ գրական ժառանգության մեջ ավելի քան 100 հազար էջ է հաշվվում։ Նա հեղինակել է վեպեր, պիեսներ, հոդվածներ, ուղեգրություններ հուշեր և այլն։ Բայց արդյո՞ք մեկ մարդը, մեկ՝ 68 տարի տևողությամբ կյանքի ընթացքում կհասցներ այդքան բան գրել, այն էլ այն ժամանակներում, երբ համակարգիչներ ու գրամեքենաներ չկային, հաճախ անհրաժեշտ էր լինում մի քանի անգամ արտագրել հսկայածավալ վեպերը, հաշվի նստել թղթի ու թանաքի առկայության ու որակի հետ և այլն։

«Վեպերի ֆաբրիկա» կամ «Ալեքսանադր Դյումա և ընկ․ առևտրի տուն»

Քչերը գիտեն, որ Ալեքսանդր Դյուման ուներ բազմաթիվ օգնական-համահեղինակներ, նույնիսկ «վեպերի ֆաբրիկա» կամ «Ալեքսանդր Դյումա և ընկ․ առևտրի տուն», ինչպես իր՝ 1845 թ․ հրապարակած պամֆլետում այդ ամենը նկարագրում է Էժեն դե Մերկուրը։ Նա նաև նշում է Դյումայի համահեղինակներին՝ Օգյուստ Անիսե Բուրժա, Պոլ Բոկաժ, Ադոլֆ դե Լյովեն, Պոլ Մարիս, Օգյուստ Մակե և այլք։ Այս մարդկանց անունները հայտնի էին Դյումայի ժամանակակիցներին ու Ֆրանսիայի գրական-թատերական իրականությանը, սակայն այսօր դրանք անհայտ են նույնիսկ Ֆրանսիական գրականության մասնագետներին ու Դյումայի երկրպագուներին։

Օգյուստ Մակեն՝ Դյումայի ամենահայտնի վեպերի (համա)հեղինակ

«Թանկագին բարեկամ, մեր համատեղ աշխատանքը մենք միշտ իրականացրել ենք առանց պայմանագրերի և ձևականությունների։ Մեզ միշտ բավարարել է մեր ընկերությունն ու ազնիվ խոսքը․․․ ։ Այսպիսով, այսօրվանից ես հրաժարվում եմ մեր՝ համահեղինակությամբ գրած հետևյալ վեպերի վերահրատարակման իրավունքից։ Այդ վեպերն են՝ «Շևալիե դ’Արմանթալ», «Սիլվանդիր», «Երեք հրացանակիրներ», «Քսան տարի անց», «Կոմս Մոնտե Քրիստո», «Կանանց պատերազմ», «Մարգո թագուհին», «Շևալիե դե Մեզոն-Ռուժ»։ Ես հաստատում եմ, որ դուք լիովին վարձատրել եք ինձ ամեն ինչի համար, համաձայն մեր բանավոր պայմանավորվածության»։

Այս խոստովանության հեղինակը Օգյուստ Մակեն է, ժամանակի հայտնի դրամատուրգներից մեկը։ Նրա այս խոսքն ընդգրկող նամակը որպես գրավոր ցուցմունք ներկայացվում է դատարանում, որտեղ Ալեքսանդր Դյուման դատական հայց էր ներկայացրել վերևում բերված պամֆլետի հեղինակ Էժեն դե Մերկուրի դեմ։ Դյուման ցանկանում էր ապացուցել, որ ինքը ոչ մեկի աշխատանքը չի շահագործում և վարձատրում է իր համահեղինակներին։

Սակայն տարիներ անց Դյումայի և Մակեի հարաբերությունները փոխվում են և 1858 թ․ արդեն Օգյուստ Մակեն է հայցով դիմում դատարան, իր համեհեղինակությունը հաստատելու և հեղինակային իրավունքի համար վարձատրվելու պահանջով։ Ըստ Մակեի վերևում բերված նամակը իրավունքներից հրաժարվելու մասին, գրվել է ճնշումների արդյունքում։ Մակեն նաև դատարանում ներկայացնում է համատեղ գրված վեպերի սևագրություններն ու տարբերակները, որոնք փաստում էին իր խոսքը։

https://hay-life.ru/2023/08/18/%d6%84%d5%b9%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%b6-%d5%a9%d5%a5-%d5%b8%d5%9e%d5%be-%d5%a7-%d5%a5%d6%80%d5%a5%d6%84-%d5%b0%d6%80%d5%a1%d6%81%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab%d6%80%d5%b6/?fbclid=IwAR0ygWQgh87IugwaATlcn8WvMreia5NEdVVvoGl4hcJe1WOd5FuiynuY_kY_aem_Ab5kdPUC-IyWQifaVu3zieDETK9Ld8rCbYoEvJI4usLVQsOi_D0D6_YEWw9dhF37dis&mibextid=Zxz2cZ

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված