Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

Հայաստանը «պատմական թռիչքներ» է անում գենդերային սեկտորում, իսկ մենք բողոքում ենք. Արմեն Հովասափյան

Զարկերակ
Կառավարության նիստերի մասին ուղիղ երկու շաբաթ չգրեցի, անկեղծ ասեմ՝ ոչ մի հետաքրքիր բան չկար, ու մտածում էի, մի թեթև պաուզա տամ, զահլեքդ շատ չտանեմ։ Էսօր էլի հաքա դրանց կանալին, ու ասեմ՝ առանձնապես ոգևորված չեմ․ մարդիկ անհոգնել իրենց սեփական օրակարգն են քշում՝ թքած ունենալով սոված ու ցեղասպանովողների վրա։
Ինչպես և կանխատեսում էի՝ նիստի սկզբին ճառեց երեկվա ՄԱԿ-ի ԱԽ նիստի թեմայով․ ու նայեք, թե ինչ զգայացունց հայտարարություն ա անում․ ասում ա՝ «նիստում արձանագրվեց Լաչինի միջանցքի փակ լինելը, որն Ադրբեջանի կողմից պնդվում էր, թե փակ չէ, քննարկումը հաստատեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն որ ԼՂ 120 հազար բնկաչության կյանքն ու անվտանգությոնը դրված է կասկածի տակ։ Այժմ կարող ենք փաստել, որ հումանիտար ճգնաժամի հարցը միջազգայնորեն բարձրաձայնված է, նաև հավաքական միջազգային հանրության կողմից կոչ է հնչեցվել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, իհարկե շրջափակումը վերացված չէ և 22 բեռնատար շարունակում է մնալ Լաչնի միջանցքի մուտքի մոտ»։
Կարդացի՞ք, այսինքն սա նշանակում ա, որ իրա խնդիրը, այսպես կոչված, միջազգային հարթակից թեման բարձրաձայնելն է, ուրիշ ոչ մի բան, ասել է թե՝ տեսարան, ինչի մասին երեկվանից ասում եմ․ ախպեր, սա խնդիր ունի մենակ թեմայի հետ կապված տուֆտա ձևի փիառվելը, մնացածը՝ ֆուֆլո ա։
Հետո ավելի հետաքրքիր էր․ նիկոլն ասում ա․ «ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Լաչինի միջանքի ապօրինի արգելափակման դադարեցումն է, Ստեփանակաերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի մեկնարկը։ՀՀ-ն շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյականցմանն ուղղված քայլերից»։ Էս են հայտնի դեպքի էկրանացում է, որ՝ անամոթի երեսին թքում են, ասում ա՝ մայիսյան շաղ ա։ Ադրբեջանցիք բացով ասում են, որ «էսա, փակել ենք, ոնց ուզենք, նենց էլ անելու ենք, մենք մեր տարածքը», սա ցինիկաբար դրած ինչ-որ պատմական հնարավորություններից ա խոսում, խաղաղություն ա խուրդում։
Օրինակ ես չգիտեի, ու էսօր իմացա, որ Համաշխարհաիյն տնտեսական ֆորումի կողմից «Գլոբալ գենդերային ճեղքում» զեկույցում ՀՀ-ն 2022-ի 146 երկրներից 61-րդ տեղում է, 28 հորիզոնականով բարելավել է։ Տեսնում եք ինչ «պատմական թռիչքներ» ենք անում, գենդերային սեկտորում, իսկ մենք բողոքում ենք։
Հետո պատկերը խտացավ՝ ճանապարհի ասֆալտի հատկացումներ, հրապարակի «փոստի շենքի» մասնավորեցման «գերկարևոր» հարցի մոտ 20 րոպե քննարկում։ Հա մեկ էլ ջրային պարեկներին մոռացա, մի ահագին հատկացում են անում՝ շենք ու գույք, տվյալ դեպքում նավ (4 հատ, 10 մետրանոց) ու սկուտեռներ ձեռք բերելու համար։ Բանից պարզվում է՝ դրանց համար դռոններ էլ են առնելու, որ ձկնագողերին էլ բռնեն։ Այ սենց էլ ուրախ ապրում են։
Նիստին 43 հարց կար, ավանդական 3-ը զեկուցեցին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Արման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված