Ամենահետույքայինը սեփական ուժերի նկատմամբ հավատի կորուստն է.ԱՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՆերքաղաքականԱՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԳՐՈՒՄ Է.
Ամենահետույքայինը սեփական ուժերի նկատմամբ հավատի կորուստն է, կամ նպատակային աշխատելը այդ ուղղությամբ, որ մարդը կորցնի հավատը սեփական ուժերի նկատմամբ ու խեղդվի, բայց մի բայց կա , ավելի ճիշտ աքսիոմ՝ խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի խնդիրն է, եթե ուզում է հոգին փչի իր գործն է, իսկ եթե ապրել է ուզում ապա և լողալը կսովորի և շնչառությունը կարգավորել։
Ինչ ի նկատի ունեմ, դիցուկ, եթե վաղը ՌԴ խաղաղապահ զորակազմի տարածքում սկսեն ծխախոտ բաժանել երեք տուփից ասենք թե, ապա հիպնոսացած ծխողների գետերը ճռռռան արևի տակ կհոսեն դեպի բաշխման կետ, բայց եթե պետք է վճռականություն ցուցաբերել ու գնալ ուղղակի խնդրի լուծմանը, ապա սկսվում է խոհափիլիսոփայության կուրսերը ցանկացած հարմար ստվերի տակ։
