ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ

Քենդալ Ջենները կարծում է, որ քչերն են ցանկանում հանդիպել իր հետ

Շոու բիզնես

Քենդալ Ջենները նկարահանվել է Harper`s Bazaar-ի համար ֆոտոշարքում և հրատարակությանը տված հարցազրույցում խոսել հոգեկան առողջության մասին, և թե ինչու, իր կարծիքով, քչերը կցանկան հանդիպել իր հետ։

Ամսագրի շապիկի համար սուպերմոդելը կեցվածք է ընդունել MIu Miu-ի ասեղնագործված վարտիքով՝ սեզոնի ամենաքննարկվող հագուստներից մեկը:

Քենդալը մանկուց սկսել է նկարահանվել ընտանեկան ռեալիթի շոուում։ Նրա ավագ քույր Քիմ Քարդաշյանն այդ ժամանակ արդեն հայտնի էր։ Մոդելը պատմել է, որ «ուժեղ կանանցով» շրջապատված մեծանալն իրեն ավելի իմաստուն է դարձրել և օգնել «ինքնագնահատականի զգացում ձևավորել»։

Այժմ կարիերայի, անձնական կյանքի և ներքին վիճակի միջև հավասարակշռություն պահպանելու համար Քենդալը հաճախում է հոգեթերապևտի։ Մեկուկես տարվա թերապիան օգնել է նրան դառնալ ավելի հավասարակշռված: «Ես այցելում եմ իմ թերապևտին շաբաթը մեկ անգամ, ուստի ամեն շաբաթ նոր բան եմ իմանում իմ մասին: Ես անընդհատ զարգանում եմ ու պարզապես ուրախ եմ դրա համար։

Քենդալը, ով, ըստ լուրերի, սիրավեպ ունի ռեփեր Բադ Բաննիիհետ, ասում է, որ սիրո մեջ ինքը շատ համառ մարդ է և պատրաստ է մինչև վերջ պայքարել հարաբերությունների համար։ Միևնույն ժամանակ նա հասկանում է, որ ոչ բոլորը կհամաձայնեն հանդիպել իր հետ։

http://ladynews.am/arm/news/9335/qendal-jennery-kartsum-e-or-qchern-en-cankanum-handipel-ir-het/

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ