Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԱԽ-ին. ԱԳՆ խոսնակ
ՆերքաղաքականԱրարատ Միրզոյանը մեկնել է Միացյալ նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ԱԽ նիստին։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:
Ավելի վաղ, Անի Բադալյանը, թվիթերյան էջում հայտնել էր, որ նիստը տեղի կունենա այսօրը՝ Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
