Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Շատ փորձառու վարորդ էր. ողբերգական վթարից մահացած վարորդը երկար տարիներ աշխատել է տուրիստական ընկերություններում

Պատահար

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում` Լանջիկ գյուղի մոտ, միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Oragir.News-ին հայտնի դարձավ, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մառլեն Մարգարյանն էր, ով երկար տարիներ աշխատում էր տարբեր տուրիստական ընկերություններում։ Վերջինս շատ փորձառու վարորդ էր, և նրան ճանաչողները վստահեցնում են, որ սարսափելի վթարը չէր կարող տեղի ունենալ նրա մեղավորությամբ։ Մեր տեղեկություններով՝ Մառլեն Մարգարյանը նախկինում համագործակցել է «ԱՅԲ» դպրոցի հետ և փոխադրել դպրոցի երեխաներին։ Մառլեն Մարգարյանն ամուսնացած էր և ունի երկու երեխա։ Նրան ճանաչողները փաստում են, որ վերջինս լավ անձնավորություն էր, մշտապես պարտրաստ էր բոլորին օգնել։ «Բարի․ հասնող տղա էր, ընտանիքին նվիրված, աշխատասեր։ Չենք համակերպվի նրա կորստի հետ։ Մառլեն ջան»,-մեզ հետ զրույցում ասաց նրա մտերիմներից մեկը։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ