3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Սյունիքում նախապատրաստվում են Փաշինյանի այցին

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Սյունիքում նախապատրաստվում են Փաշինյանի այցին, չնայած դեռ հաստատում չեն ստացել այցի եւ այցի ժամկետների վերաբերյալ, սակայն հուսով են, որ վարչապետը կիրականացնի դեռեւս ամիսներ առաջ պլանավորած ու հետաձգված այցը։ Հատկապես որ վերջին անգամ Սյունիք է մեկնել 2021-ի ընտրությունների քարոզարշավի ժամանակ, եւ դա բավականին անփառունակ այց էր։ Պատերազմից հետո կայացած այդ այցի ժամանակ Փաշինյանին «սյունյաց ողջույններ» հղեցին, որին հետեւեցին քրեական գործեր եւ պատժամիջոցներ, որ այլեւս երբեք նրան չվիրավորեն:

Ավելի ուշ նրա կինը մեկնեց Սյունիք եւ վարդերի փունջ ստացավ Քաջարանի ըմբոստ քաղաքապետից: Սակայն ՀՀ վարչապետն այդ պահից խուսափում է սյունյաց աշխարհ ոտք դնել: Հիմա ՔՊ-ում կարծում են, որ իրավիճակ է փոխվել, եւ Փաշինյանը չի խուսափի Սյունիք այցելելուց` կհաստատի հրավերը։ Բանն այն է, որ օգոստոսի 19-ին նշվում է Կապանի, իսկ 20-ին՝ Քաջարանի օրը: Վարչապետից բացի, Սյունիք են հրավիրել նաեւ ԱԺ նախագահին, կառավարության այլ անդամների»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ