ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Ամռան շոգն ավելի վտանգավոր է տարեցների համար. Ինչպե՞ս ընդունել եղանակի մարտահրավերը

Սպառողի անկյուն

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը նախազգուշացնում է, որ բարձր ջերմաստիճանի ազդեցությունը կարող է վտանգավոր լինել բոլորի համար, սակայն առավել խոցելի խմբում են՝

մանկահասակ երեխաները,
65 և բարձր տարիքի անձինք,
ավելորդ քաշ ունեցող անձինք,
գերծանրաբեռնված աշխատանք իրականացնող անձինք,
հաշմանդություն, քրոնիկ հիվանդություններ, հոգեկան խանգարումներ ունեցող անձինք։

Լուրջ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում օրական առնվազն երկու անգամ այցելել մեծահասակներին կամ խոսել նրանց հետ՝ պարզելու արդյոք առկա են ջերմային հարվածի նշաններ, թե ոչ։ Մանկահասակ երեխաներին անհրաժեշտ է առավել հաճախ ուշադրություն դարձնել։ Ծանր աշխատանք կատարելիս չմոռանալ ջրի անհրաժեշտ չափաբաժնի օգտագործման մասին և դադարեցնել աշխատանքը՝ արևահարության նշաններն ի հայտ գալուն պես։

Բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես օրվա կեսին։ Իսկ եթե մարդն աշխատում է փողոցում, ապա պարբերաբար անհրաժեշտ է ընդմիջել և 10-15 րոպե հանգստանալ զով սենյակում։

Երբ դրսում եք, կրեք գլխարկ, կիրառեք արևապաշտպան քսուք և ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հնարավորության դեպքում չեղարկել կամ հետաձգել շրջագայություններ: Առավոտյան ժամը 11-ից մինչև 16-ը, երբ արևի ճառագայթներն ամենահզորն են, խորհուրդ է տրվում երկար ժամանակ դուրս չգալ և արևի տակ չգտնվել։ Հագեք բաց, բաց գույնի հագուստ՝ պատրաստված բնական մանրաթելերից, ինչպիսիք են բամբակը: Ձեր սննդակարգում ներառեք թեթև և բանջարեղենային ուտեստներ, դրանք կերեք ամբողջ օրվա ընթացքում՝ փոքր չափաբաժիններով։ Համոզվեք, որ սառնարանային կարիք ունեցող սննդամթերքը պատշաճ կերպով է պահվում: Խուսափեք ճարպային և կծու սննդից, աշխատեք չափից շատ չուտել: Մի մոռացեք, որ քաղցր գազավորված ըմպելիքները և հյութերը չեն օգնում հաղթահարել ծարավը, այլ միայն ավելացնում են այն։ Հետևաբար, ծայրահեղ շոգին ավելի լավ է խմել սովորական  չգազավորված հանքային ջուր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ