ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

Ինչու ՍԴՀԿ-ն խզեց Խզմալյանի հետ դաշինքը

Ներքաղաքական

136-ամյա Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մոտ երկու ամիս առաջ դաշինք կազմեց 5-ամյա Հայաստանի Եվրոպական կուսակցության հետ: Երկու քաղաքական ուժերի առաջնորդները` Սեդրակ Աճեմյանն ու Տիգրան Խզմալյանը, համատեղ միջոցառում կազմակերպեցին, ձեռք ձեռքի տվեցին եւ նաեւ ի լուր երեւանցիների տեղեկացրեցին, որ մասնակցելու են Երեւանի ավագանու ընտրություններին եւ իրենց դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածուն լինելու է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:

Բայց, արի ու տես, որ եկավ առաջադրումների ժամանակն ու ԿԸՀ-ում հայտնվեց միայն Տիգրան Խզմալյանը՝ բացառապես Հայաստանի Եվրոպական կուսակցության նախընտրական ցուցակով, որը գլխավորում էր ոչ թե Կարեն Սարգսյանն, այլ հենց ինքը: Ի դեպ, Խզմալյանը դեռ մեկ տարի առաջ սոցցանցերում ձոնում էր ու հայտարարում, թե իրենց կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածուն լինելու է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, բայց արի ու տես, որ գցեց-բռնեց ու ինքն իրենից լավ քաղաքապետի թեկնածու չգտավ:

 Թե ինչպես հասկանալ այս ամենը, «Իրավունքը» հետաքրքրվեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամ ՎԱՐԱԶԴԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՑ:

«Ունեինք հստակ պայմանավորվածություններ Հայաստանի Եվրոպական կուսակցության հետ, սակայն նկատեցինք փոփոխություններ: Քաղաքական ուժի հետ ճանապարհ գնալու ընթացքում նման փոփոխությունները հետագայում, ըստ մեզ,  հղի էին այլ հետեւանքներով: Ուստի՝ կուսակցության վարչությունը քննարկեց հարցը քաղաքապետի թեկնածու Կարեն Սարգսյանի եւ որոշում կայացվեց այս թիմով չգնալ ընտրության», - այլ փակագծեր չբացելով՝ ընդգծեց Եղիազարյանը:

Այսպիսով՝ ՍԴՀԿ-ն եւ Եվրոպական կուսակցությունը դադարեցնում են միասնական ճակատով հանդես գալն ու երկու ամսական դաշինքը, ըստ էության, համարվում է կազմալուծված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված