Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Իշխանության սպասավոր լրատվականներին չի հաջողվի իրենց տերերի կողմից կազմակերպած անհաջող և կասկածելի բնույթի որևէ միջոցառում` կլինի դա ակցիա, պիկետ, թե այլ տեսակի հավաք կապել մեզ հետ. Հենրիխ Դանիելյան

Թավշյա տեռոր
Անդրադառնալով իշխանական քարոզչամեքենայի ծառա հանդիսացող լրատվամիջոցներից մեկի ապատեղեկատվությանը և իշխանության կողմից կազմակերպած կրկեսին, որն իբրև թե կրում էր Արցախին աջակցելու բնույթ, պետք է արձանագրել, որ անհարկի հոլովվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության անունը` հանրության ուշադրությունը շեղելու համար` պնդելով, որ այդ ակցիաները որևէ կերպ կապ ունեն հանրապետականի հետ:
Ուզում եմ հստակ նշել, որ իշխանության սպասավոր լրատվականներին չի հաջողվի իրենց տերերի կողմից կազմակերպած անհաջող և կասկածելի բնույթի որևէ միջոցառում` կլինի դա ակցիա, պիկետ, թե այլ տեսակի հավաք կապել մեզ հետ: Այդ մարդիկ որևէ աղերս անգամ չունեն մեր կուսակցականների կամ կուսակցության հետ: Ձեր էժանագին մանիպուլյացիաները ամբողջությամբ մերկացված և բացահայտված են հասարակության կողմից և ձեզ այլևս չի հաջողվելու ձեր տկարությունները կամ դավադիր ծրագրերը վերագրել այլ կենտրոնների:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կանգնած է Հայաստանի անկախության վերականգնման ակունքներում, մեծ դեր է ունեցել Արցախի ազատագրման հարցում, մեծ դեր է ունենալու նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։