Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

100 ու ավելի կիլոմետր ճանապարհ ամբողջովին անցնելու է Ադրբեջանի միջով.Աղդամով հումանիտար բեռը հասցնելու անդառնալի հետեւանքը

Հանդիպում

Ադրբեջանի նախագահը շարունակում է պնդել,  թե պատրաստ է Արցախ հումանիտար օգնություն հասցնել, բայց միայն Աղդամի ճանապարհով, ի՞նչ է ենթադրում սա, իրականում ինչ երթուղի է այն, որով պետք է Հայաստանից օգնությունը Ալիևի ասած ճանապարհով մտնի Ստեփանակերտ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ քարտեզագետ Ռուբեն Գալիչյանից, ով ներկայացրեց հետեւյալ պատկերը.

- Երթուղին պետք է հարյուր կիլոմետրից անցնի Ադրբեջանի տարածքով, այսինքն՝ Արցախից դուրս է գալիս, գնում է Աղդամով Ադրբեջան, Ադրբեջանի տարածքով իջնում է մինչև հարավ՝ մինչև Արաքս գետի մոտերը, այնտեղ Հորադիզից պտտվում է, գալիս ու միանում է այսօրվա անցակետին, որը տեղադրված է Կոռնիձորում: Այսինքն՝ 100 ու ավելի կիլոմետր ճանապարհ ամբողջովին անցնելու է Ադրբեջանի միջով: 

Իրենց ասածն այն է, որ Ադրբեջանն է օգնությունը տալու, այլ ոչ թե Հայաստանը, իհարկե այդ օգնությունը տալու համար իրենք պայման կդնեն, որ արցախահայերը միանան իրենց ու Ադրբեջանի մաս կազմեն: Սա հնարավոր բան չէ, շատ երկար ու անուղղակի ճանապարհ է, եղած ճանապարհն օգտագործելու փոխարեն իրենք ուզում են ցույց տալ, որ ամբողջ ճանապարհն իրենց վերահսկողության տակ անցնի:

-Այսինքն՝ այդ բեռնատարները, որոնք Կոռնիձորում են, պետք է շրջանցեն Լաչինի միջանցքը, Հակարիի կամուրջը, մտնեն Ադրբեջան, հետո ձեր ասած ճանապարհով հասնեն Ստեփանակե՞րտ, ճիշտ հասկացանք։

– Այդ կամրջով պետք է ներս մտնեն, հետո գնան Ադրբեջանի ներքին ճանապարհներով, պտտվեն ամբողջ Արցախի շուրջ, բարձրանան դեպի հյուսիս ու արևելյան կողմից մտնեն Արցախ: Ինչը նշանակելու է հանձնվել Ադրբեջանին, որովհետև նրա հսկողությանն ես հանձնում ճանապարհդ ու ամեն ինչդ, դա հնարավոր բան չէ: Այդ օրվանից կնշանակի Արցախի ճանապարհը կտրել աշխարհից ու ճանապարհ բացել դեպի Ադրբեջան, ինչը իրենք են ուզում: Առաջին անգամ, երբ լսեցի Աղդամի ճանապարհի գաղափարը, ասացի՝ ինչպե՛ս կարելի է, փոխանակ ձեռքդ ուղիղ բերանդ տանես, ձեռքդ տանում ես գլխիդ հետևը, մյուս կողմից աշխատում հասցնել բերանիդ: Ադրբեջանի ցանկությունն է միայն ամեն ինչ իր հսկողության տակ առնել: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ