3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ծաղիկ Վարդանյանի վերադարձը շոկ է առաջացրել, կառույցի աշխատակիցները անակնկալի են եկել. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .«Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում:
Վերջինս, հիշեցնենք, աշխատանքից ազատվել էր նախորդ տարի՝ հունվարին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ծաղիկ Վարդանյանը, որն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կադրն է համարվում, վեճ է ունեցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ու վերջինս որոշել է Վարդանյանին ազատել աշխատանքից: Դատարանը, սակայն, չեղարկել է Անահիտ Ավանեսյանի որոշումը և վերականգնել է Ծաղիկ Վարդանյանին իր պաշտոնում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊԱԳ-ում Ծաղիկ Վարդանյանի վերադարձը շոկ է առաջացրել, կառույցի աշխատակիցները անակնկալի են եկել: Բանն այն է, որ այս ընթացքում նրա դեմ շատ դավեր են նյութվել, ու մեզ փոխանցեցին, որ Վարդանյանի գալուց կառույցում անհաշտ մթնոլորտ կլինի:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՊԱԳ-ի աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ մեկ տարի առաջ՝ աշխատանքից ազատվելու որոշման մասին իմանալուն պես, Ծաղիկ Վարդանյանը որոշել է դատարկել ողջ աշխատասենյակը. պետությանը պատկանող գույքը՝ աթոռ, աշխատասեղան, հանել է տվել աշխատասենյակից: Մեր աղբյուրներից տեղեկացանք նաև, որ առաջիկայում Վարդանյանին կրկին աշխատանքից ազատելու են: Նա չի պաշտոնավարելու:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Ծաղիկ Վարդանյանին, որը պարզաբանեց, որ բացառապես իրեն պատկանող գույքն է վերցրել. «Նման բան չի եղել, բացառապես ինձ պատկանող գույքն եմ հանել աշխատասենյակից: Եթե ես գույք տարած լինեի, դրա մասին բարձրաձայնած կլինեին, հիմա մեկ էլ հիշեցին, որ գույք եմ տարել: Ես իմ անձնական գույքն եմ վերցրել՝ նկարներ, սրբապատկեր, ոչ մի ուրիշ բան չկա: Այնտեղ տանելու բան էլ չկա. 30 տարվա վաղեմության գույք է, շնորհակալ եմ այդ գույքից»,- ասաց Վարդանյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ