Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել

Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները հանգստանում են Կանադայում եւ ջրային դահուկ քշում

Շոու բիզնես

Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները կիսվել են իրենց փոքրիկ արձակուրդի կադրերով, որն անցկացնում են Կանադայում: Նրանք դադար են վերցրել ու դստեր՝ Հարփերի եւ ընկերների հետ մեկնել Մուսկոկա, որտեղ նաեւ համանուն լիճ կա:

Վիկտորիան ցույց է տվել, թե ինչպես են Դեւիդի հետ գրկախառնված ժամանակ անցկացնում նավակի վրա: Հայրիկի հետ ուրախ ժամանակ է անցկացրել նաեւ Հարփերը: Նրանց է միացել նաեւ որդիներից Քրուզը, որը մեծ հաճույքով փորձարկել է ջրային դահուկները:

«Ընկերների հետ հիանալի օրեր են Մուսկոկայում: Ու այո, ես սիրում եմ ջրային դահուկներ»,- գրել է Վիկտորիա Բեքհեմը։

Դեւիդի համար վերջին ամիսն առանձնահատուկ է եղել, նա վերջապես կարողացել է Լեո Մեսսիին բերել իր թիմ՝ «Ինտեր Մայամի»: Բեքհեմն ընտանիքով ներկա է եղել արգենտինացու հանդիպումներին ու աջակցել նրան, իսկ երբ Մեսսիի խաղն ու գոլերը սկսել են ստացվել, հանգիստ սրտով մեկնել է սեփական գործերով:

https://bravo.am/news/77548

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ