ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ

Սիլվա Հակոբյանը` դստեր 4-ամյակի եւ առաջիկա նորությունների մասին

Մշակութային

Սիլվա Հակոբյանի ավագ դուստրը դարձել է 4 տարեկան։ Երգչուհի մայրիկը օրվա մանրամասներն ու լուսանկարները տրամադրել է Bravo.am-ին։

«Հաշվի էի առել Միլայի բոլոր ցանկությունները։ Շատ վառ տարեդարձ է ունեցել՝ «Բարբիի» թեմատիկայով։ Ինձ համար միշտ կարեւոր է, որ բալիկները զբաղված լինեն եւ տպավորիչ օր ունենան։ Շատ դժվար էր գտնել բարբիի հերոսուհու, բայց ստացվեց եւ կարողացա գոհացնել Միլային»,- պատմել է Սիլվան։

Բալիկների խնամքին զուգահեռ երգչուհին շարունակում է ստեղծագործել։ Սպասվում են նոր երգեր, տեսահոլովակ, զուգերգ, նաեւ մենահամերգներ. «Թե ում հետ է զուգերգը, չեմ բացահայտի, իսկ նոյեմբերի 22-ին մեծ մենահամերգ կունենամ Սոչիում Միլայիս քավորի՝ Գեորգի Կոտի հետ համատեղ։ Նոր երգացանկով համերգներ կունենամ նաեւ Հայաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում՝ առաջ Աստված»։

Ասում է՝ փորձում է լինել լավ մայրիկ ու նաեւ լավ կին ամուսնու համար. «Դժվար է, բայց փորձում եմ համատեղել։ Մայրս շատ է օգնում, որովհետեւ բալիկներս դեռ փոքր են։ Գերհոգնածություն կա, բայց ուրախ եմ, որ ունեմ երկու հրաշք բալիկներ եւ շարունակում եմ մնալ ասպարեզում»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ