Ասֆալտչի Ավինյանի պերճանքն ու թշվառությունը փաստերով
ՆերքաղաքականՏիգրան Ավինյանը իր ասֆալտաբուռն գործունեությամբ շարունակում է ժողովրդի աչքին թոզ է փչել։ Բանն այնն է իրականում այն ճանապարհները եւ փողոցները, որոնք նորոգման կարիք ունեն չեն վերանորոգվում, դրա փոխարեն ասֆալտի ծածկույթը վերացվում եւ նորն է լցվում այն փողոցներում, որոնք եթե ոչ իդեալական, ապա առնվազն բավականաչափ բարվոք վիճակում են։ Օրինակ, փոխվեց ողջ Ուլնեցու փողոցի ասֆալտային ծածկը, որը բավականին լավ վիճակում է, եւ վերջերս էր վերանորոգվել։ Նույնը կարելի է ասել Կոմիտասի պողոտայի վերաբերյալ, որը բացարձակ ասֆալտապատման կարիք չուներ։ Դրա փոխարեն Երեւանի մի շարք փողոցներ գտնվում են պարզապես աներթեւկելի վիճակում, օրինակ, Տեցի Կռուգ կոչվող հատվածից Խարբերդի ամառանոցներ տանող ճանապարհով երթեւեկելը ուղղակի փորձությունն է վարորդների համար։ Ընդ որում այս ճանապարհատվածը ամեն տարի վերանորոգվում է, սակայն գարնանը վերափոխվում է նույն անանցանելի վիճակին։ Իսկ այստեղ բնակվում է շուրջ տաս հազար մարդ, որոնք հենց այս ճանապարհով միանում են Էրեբունու շրջանին։ Որպես ջարդված փողոցի մեկ այլ օրինակ, կարելի է նշել Ծարավ աղբյուր թաղամասի շրջանցող փողոցը, որը թեեւ այս տարի իբր բարեկարգվել էր, սակայն, ինչպես մնացած դեպքերում, այսօր՝ երկու ամիս անց, այդ բարեկարգումից նշույլ անգամ չի մնացել։
Բերված օրինակները ապացույցն են այն փաստի որ Ավինյանը պարզապես ընտրություններց առաջ թոզ է փչում երեւանցիների աչքերին, իսկ ասֆալտապատման գործը շարունակում է մնալ քաղաքային բյուջեի թալանման եւ կոռուպցիայի հիմնական աղբյուրներից մեկը։
