Ամուսնացել է դերասան Գոռ Համբարձումյանը. բացառիկ կադրեր՝ արարողությունից
ՏեսանյութերԿ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան ԳՈՌ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, որը նախորդ տարի ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ լավագույնն էր ճանաչվել «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում, այսօր լքեց ցանկալի փեսացուների շարքը: Նա այսօր Սուրբ Զորավոր եկեղեցու խորանի առաջ երդում տվեց տեր լինել ԷԼՎԻՆԱՅԻՆ, նրա հարսնացուն էլ խոստացավ հնազանդ լինել:
Նշենք, որ սոցցանցերում տարածված լուսանկարներից եւ տեսանյութերից պարզ է դառնում, որ զույգն իսկական հայկական ավանդական հարսանիք է կազմակերպել։ Գոռ Համբարձումյանը զուռնա-դհոլի ուղեկցությամբ գնացել է հարսի տուն, այնուհետեւ տեղի է ունեցել պսակադրությունը։ Իսկ արդեն հարսանեկան հավաքույթին ներկա են եղել հեռուստաէկրաններից եւ բեմերից հայտնի եւ սիրված մի շարք դերասան-դերասանուհիներ, մշակութային դեմքեր:
Մեզ մնում է երջանկություն ու անսպառ սեր մաղթել գեղեցիկ զույգին:
