Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի մեջ է. Արշակ Աբրահամյան

Թեմա
«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի» հիմնադիր անդամ ԱՐՇԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ահազանգում է, որ Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի մեջ է։ Իսկ թե մասնավորապես ինչն է պատճառը, նա ընդգծել է. «Վառելիքի բացակայության պատճառով չի իրականացվում աղբահանություն՝ իր բոլոր բացասական հետեւանքներով…»:
 
Աբրահամյանը նաեւ տեղեկացնում է, որ պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով խնդիրներ են առաջանում նաեւ ջրամատակարարման բաշխիչ ցանցերում:
 
«Գրեթե իսպառ բացակայում են հիգիենայի եւ լվացքի համար նախատեսված պարագաները: Վառելիքի բացակայության պատճառով խոտհնձիչները նույնպես չեն աշխատում: Ճանապարհի փակ լինելու հետեւանքով չեն առաքվում նաեւ մաշկի խնամքի (բուժման) նպատակով օգտագործվող եւ հակաալերգիկ դեղամիջոցները: Էլեկտրականության անջատումների պատճառով շարքից դուրս են գալիս բժշկական եւ կոսմետոլոգիական սարքավորումները…», - արցախյան խնդիրների մասին բարձրաձայնում է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի» ներկայացուցիչը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ