Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

ՀՀ ԱԳՆ-ն խոստովանեց, որ գործող իշխանությունները Հայաստանը հասցրել են կործանման շեմին

Միջազգային

Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է իբրև Ադրբեջանի տարածք: Այս մասին երեկ գիշեր թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից. սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք: Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով: Սա առաջին դեպքը չէ: Կեղծ մատնանշումներով Ադրբեջանը մշտապես իր հանրությանը հակահայկական տրամադրություններով է սնում: Որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից ամբողջությամբ»,- գրել է նա:

Այսպիսով, ՀՀ ԱԳՆ-ն, ի դեմս խոսնակի, մի քանի պարզ փաստ է ֆիքսում:

1. Ներկա իշխանությունենրի գործունեության արդյունքում ստացել ենք մի վիճակ, երբ Ադրբեջանը, որը մինչեւ 2018թ.-ն երազում էր մի քանի շրջան հետ ստանալու մասին, հիմա բացահայտ հավակնություն է ցուցաբերում Հայաստանի տարածքի հանդեպ:

2. «Տարածաշրջանային խաղաղության» քաղաքականությունը, որի մասին անդադար խոսում են գործող իշխանությունները, գոնե այս պահին լիովին ձախողված է:

3. Ադրբեջանը կարող է նման ագրեսիվ քաղաքականություն վարել բացառապես օգտվելով իր դաշնակիցների հովանավորությունից: Այդ դաշնակիցներն են Թուրքիան, այն է` ՆԱՏՕ-ի անդամ պետություն եւ Իսրայելը` ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի հետ ամենասերտ գործակցությունն ունեցող պետություն: Նաեւ, հենվելով այն փաստի վրա, որ Հայաստանը գործնականում ինքն իրեն զիկել է դաշնակիցներից, որոնք կարող են լինել բացառապես Ռուսաստանն ու Իրանը, հաշվի առնելով Ադրբեջանի դաշնակիցների ով լինելը: Այդ թվում` Հայաստանի ներկա իշխանություններն են ձախողել եւ ձախողում ՀԱՊԿ ուժերի մուտքը Հայաստանի սահմաններ` ճանապարհ բացելով ԱՄՆ-ի խամաճիկ Եվրամիության դիտորդների տեղակայումը մեր սահմաններին, որոնք հոտախուզական տվյալներ են փոխանցում Ադրբեջանին:

4. Ըստ այդմ, Ադրբեջանի նման ագրեսիան, «որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ» ոչ մի կերպ չի մերժվել եւ չի մերժվելու որեւէ մեկի կողմից: Վկայութունը, Արցախի երկարամսյա շրջապատմանը որեւէ ռեալ արձագանքի բացակայությունն է: Եվ այսպես շարունակ:

Հանրագումարում, ԱԳՆ-ն այս մեկ հայտարարությամբ փաստացի խոստովանում է, գորևծող իշխանությունները Հայաստանը, առանց չափազաքնցության, հասցրել են ոչնչացման շեմին: Գիտակցված թե` ոչ, դա հարցի մյուս կողմն է: Չնայած, երբ անգամ այսքանից հետո են նույն «քաղաքականությունը» շարունակում, խոսվում է գիտակցվածի օգտին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ