Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Պահանջվում են անհապաղ գործողություններ. Մխիթարյանը` Արցախի շրջափակման ու դրա ծայրագույն հետևանքների մասին

Սպորտ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում գրառում է արել անդրադառնալով Արցախի Հանրապետության բնակչության ծանր սոցիալական իրադրության եւ հումանիտար ճգնաժամի մասին.

«Լեռնային Ղարաբաղում ավելի քան 30 000 երեխաներ և նրանց ընտանիքները մինչ այժմ դիմակայել են 8 ամիսների շրջափակմանը և ամայացմանը։ Փակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին՝ առանց կենսական անհրաժեշտության դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների:

Սարսափազդու այն իրականությունը, որ մարդիկ սովամահ են լինում, աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Երեխաներն այս պատերազմի ավարտի կարիքն ունեն, որպեսզի սկսեն ապաքինվել և վերականգնվել:

Լաչինի միջանցքի երկյանքով պետք է ապահովվի մարդասիրական օգնության անարգել և սկզբունքային հասանելիությունը »,– գրել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ