Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ԴԱ­ԺԱՆ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ­ՆԵՐ, ԴԱ­ԺԱՆ ԲԱՐ­ՔԵՐ

(ԴԱ­ՎԻԹ ՏՈ­ՆՈ­ՅԱ­ՆԻ` ՔՆՆԻՉ ՀԱՆՁ­ՆԱ­ԺՈ­ՂՈՎ ՆԵՐ­ԿԱ­ՅԱ­ՆԱ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Ըստ է­պո­սա­գետ­նե­րի` ժա­մա­նակ­նե­րը այն­քան են փոխ­վել, որ «Մսրա Մե­լի­քի» թրի տա­կով չանց­նող Դա­վի­թը մեր օ­րե­րում բե­ղա­վոր Ան­դո­նի թրի տա­կով էլ ա անց­նում:

* * *

ՄԵՋ-ՄԵՋ ԵՆ Ա­ՆՈՒՄ

(ԼԻ­ԼԻԹ ՄԱ­ԿՈՒՆ­ՑԻ ԵՂ­ԲՈՐ՝ Ա­ՎԱ­ԶԻ ԱՐ­ԴՅՈՒ­ՆԱ­ՀԱՆ­ՄԱՆ ԲԻԶ­ՆԵՍ ՍԿՍԵ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Փաս­տո­րեն, ա­վա­զի ար­դյու­նա­հան­ման բիզ­նեսն էլ է Մա­կուն­ցի մեջ:

* * *

ՑՄԱՀ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԸ

ԱՄՆ ծե­րու­նա­կան հի­վան­դու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տից հայտ­նում են, որ հա­ջորդ նա­խա­գահն էլ Ջո Բայ­դենն է լի­նե­լու, քա­նի որ Սպի­տակ տնից դուրս գա­լու ել­քը վա­ղուց կորց­րել է:

* * *

ԲՌՆՈ­ՑԻ-ՊՊԶՈ­ՑԻ ԵՆ ԽԱ­ՂՈՒՄ

(ՊԱՏ­ՐՈՆ ԴԱ­ՎՈՆ ՆՈ­ՐԻՑ ԿԿԱ­ԼԱ­ՆԱ­ՎՈՐ­ՎԻ` ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Ըստ ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րի` Պատ­րոն Դա­վո­յին կա­լա­նա­վո­րում եւ բաց են թող­նում այն­պես, ինչ­պես պայ­թում է­ին նրա բե­րած հրթիռ­ներն ու ա­կան­նե­րը:

* * *

ԽԱ­ՍԻ­ԱԹ Ա ԴԱՐ­ՁԵԼ

(ԲԼԻՆ­ՔԵ­ՆԻ՝ «ԵՐԵ­ՎԱՆՆ ՈՒ ԲԱ­ՔՈՒՆ ՊԵՏՔ Է ՑԱ­ՎՈՏ ՓՈԽ­ԶԻ­ՋՈՒՄ­ՆԵ­ՐԻ ԳՆԱՆ» ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Ըստ հա­մա­պա­տաս­խան փոր­ձա­գետ­նե­րի` ցա­վոտ փոխ­զի­ջումն այս պա­րա­գա­յում վե­րա­բեր­վում է մի­այն Իլ­հա­մին, քա­նի որ Նի­կո­լը այն­քան է զի­ջել, որ էլ չի ցա­վում:

* * *

ВЫБОРЫ В ЗАКОНЕ

(ՄԻ ՔԱ­ՆԻ Օ­ՐԵՆ­ՔՈՎ ԳՈ­ՂԻ ԿԱ­ԼԱՆ­ՔԻՑ Ա­ԶԱ­ՏԵԼ ԵՆ, ՈՐ ՔՊ-Ի ՀԱ­ՄԱՐ ԱՇ­ԽԱ­ՏԵՆ` ՄԱ­ՄՈՒ­ԼԻ ՀՐԱ­ՊԱ­ՐԱԿ­ՄԱՆ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վից հայտ­նել են, որ Նի­կո­լենց բո­լոր ա­րած­նե­րը օ­րեն­քով են, ուղ­ղա­կի Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րում` գո­ղա­կան օ­րենք­նե­րով:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ