Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ինչ է թաքնված Փաշինյանի անտրամաբանական թվացող նոր նշանակումների հետեւում

Թեմա

Սոցցանցերում քննադատում ու հեգնում են այն, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար: Որեւէ տրամաբանություն այս նշանակման մեջ այդպես էլ չգտնվեց, հատկապես, որ Հրաչյա Սարգսյանը, ինչպես եւ պատմության ուսուցիչ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, որեւէ աղերս չունի պաշտպանության գերատեսչությանը վերապահված գործառույթների հետ: Սակայն, իշխանական կուլիսներում այս ամենն ունի իր բացատրությունը:

Ըստ մերձՔՊական շրջանակների` իշխանության` Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ընտրվելու հարցը բավական լուրջ կասկածի տակ է: Իհարկե, ՔՊ-ականների դարդը Ավինյանը չէ, այլ` քաղաքային իշխանությունը կորցնելը, ինչը հիմք կհանդիսանա իշխանական բուրգի քանդման: Դրա համար էլ ՊՆ է գործուղվել Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որն իբր զինվորականների շրջանում պետք է զբաղվի Տիգրան Ավինյանի համար ձայներ ապահովելով: Նույն տրամաբանությամբ էլ Արա Խզմալյանից հետո` մշակութային գծով ԿԳՄՍ փոխնախարարի գործառույթները ժամանակավոր վերապահվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին, որը Տիգրան Ավինյանի վաղ երիտասարդական տարիների մտերիմ ընկերներից է: Ըստ ամենայնի, Ավինյանի «անուշ ախպեր» Աֆոն պետք է զբաղվի` մշակութային գործիչների շրջանում ընկերոջ համար ձայներ «քերելով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ