Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ականատես կլինենք զարգացումների, որոնք կքշեն-կտանեն Փաշինյանի իշխանությունը. Դանիելյան

Թեմա

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցի նախագահ ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ վստահեցնում է, որ  Հանրապետական կուսակցությունը՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, օրուգիշեր աշխատում է,  որպեսզի այս դավադիր ռեժիմը հեռացվի իշխանությունից:

«Տեսանելի ապագայում մենք ե՛ւ մասնակից, ե՛ւ ականատես կլինենք այն զարգացումներին, որոնք կքշեն-կտանեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կքշեն-կտանեն սուտը, խավարը եւ կեղծավորությունը մեր երկրից: Եվ կբացվի նոր լույս Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների վրա, ու մենք կունենանք հայկական օրակարգ»,- ընդգծեց Դանիելյանը:

ՀՀԿ երիտասարդական կառույցի նախագահը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե բերելու է խաղաղություն:

«Վախենալու է պատկերացնել, թե այդ խաղաղությունն իրենից ինչ է ենթադրում, քանի որ դա կեղծ օրակարգ է: Վստահեցնում եմ, որ միայն հայկական շահով առաջնորդվող բանակցողի դեպքում հնարավոր կլինի ստեղծել հայանպաստ իրավիճակ: ՀՀ ներկայացուցիչը պետք է ներկայացնի Հայաստանը եւ Արցախը, ունենա «հայկական պլան»: ՀՀ ներկայացուցիչը պետք է ներկայացնի Հայաստանի եւ Արցախի շահը, ինչը Նիկոլ Փաշինյանը չի անում», - շեշտեց Դանիելյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ