Թրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել «Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի «Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև «Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները «Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն «Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը Կատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո) Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումը Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումը

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը այսօր էականորեն տարբերվում է հանրությանը հայտնի գաղութի կարծրատիպերից․ ՔԿՀ պետի տեղակալը բացահայտում է կյանքը փշալարներից այն կողմը

Հանդիպում

Խարդախություն, գողություն, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, հափշտակություն Հայաստանում կանայք մեծամասամբ այս հանցանքների համար են բանտում հայտնվում:  Հայաստանում կանանց համար նախատեսված միակ՝ «Աբովյան»քրեակատարողական հիմնարկը այսօր էականորեն տարբերվում է հանրությանը հայտնի գաղութի կարծրատիպերից <<Իրավունքի>> հետ զրույցում վստահեցնում է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի տեղակալ, անվտանգության ապահովման ոլորտը համակարգող, արդարադատության մայոր ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, ով կարճ ժամանակահատվածում շնորհիվ խստապահանջության հաջողել է կին դատապարտյալների կողմից արժանանալ առանձնահատուկ հարգանքի։ 

-Այստեղ կանանց օրը հագեցած է․ սպորտով են զբաղվում, նոր մասնագիտություններ սովորում ու միևնույն ժամանակ գումար վաստակում։ Քրեակատարողական ծառայությունը անում է հնարավորը, որպեսզի ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող կանայք իրենց լիարժեք  հասարակության անդամ զգան, և մենք ուղղակի պարտավոր ենք իրենց հատուկ ուշադրության արժանացնել: Չնայած այս կանայք գտնվում են անազատության մեջ, այնուամենայնիվ, նրանք նույնպես իրենց շրջապատող մարդկանց ուշադրության կարիքն ունեն: Քրեկատարողական հիմնարկներում ոչ ֆորմալ կրթությունը, զանազան մասնագիտական ծրագրերը օգնում են, որ դատապարտյալները լավ վարքագիծ ձևավորեն, ազատ արձակվեն ավելի շուտ և հետո երբեք չվերադառնան նույն վայրը։  Բոլոր դատապարտյալներն աշխատանք ունեն, ամենօրյա ռեժիմով ապահովված է նրանց զբաղվածությունը։

Կանանց գաղութում կարգուկանոն, հավասարության նշանն ու ծառայության նկատմամբ բարձր իրավագիտակցությունը նոր շրջափուլ մտավ հիմնարկի պետ՝ արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանի պաշտոնավարումից սկսած։

 Պարոն Մովսիսյանը փաստում է կանանց գաղութը էապես տարբերվում է տղամարդկանց համար նախատեսված կալանավայրերից․

- Ի տարբերություն այլ կալանավայրերի` այստեղ չկան հատուկ պատժախցեր: Մինչդեռ պատժված կին կալանավորների համար մեկուսարանում նախատեսված խուց կա: Կանանց գաղութում չես կարող սանձարձակ կալանավորի հանդեպ ֆիզիկական ուժ կիրառել, ձեռքդ չի գնա: Փորձում ես բացատրելով, համոզելով առաջ անցնել ու հավատացեք շատ դեպքերում ստացվում է, թեեւ, պետք է խոստովանեմ, որ կանանց հետ աշխատանքը շատ բարդ է։ Սակայն ի պատիվ ՔԿԾ ծառայության ղեկավարության այսօր ՔԿՀ աշխատակցի դերը շատ բարձր է, եւ ՔԿՀ աշխատակցի կողմից իրականացված ցանկացած օրինական պահանջին դատապարտյալը կամ կալանավորված անձը ուղղակիորեն ենթարկվում է, հակառակ պարագայում ստանում են կարգապահական տույժեր։

Պետք է նշեմ նաեւ, որ դատապարտյալների և կալանավորվածների նվազման հստակ միտում է նկատվում: Այս պահին ունենք 42 կալանավորված անձ և 20 դատապարտյալ: Պատիժ կրող իգական սեռի դատապարտյալների հիմնական մասը դատապարտված է ՀՀ քրեական օրենսգրքի (18.03.2004թ.) «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ» գլխում ընդգրկված հանցագործությունների կատարման համար:

Շինարարական աշխատանքներին հաջորդելու են բարեկարգման աշխատանքները 

Պարոն Մովսիսյանը անդրադարձավ նաեւ բոլոր ժամանակներում հանրության շրջանում ամենաշատը քննարկվող <<Զոն նայող>> երեւույթի արմատախիլ անելու գործընթացին․

-Ինքս 2022թ․ սեպտեմբերի 15-ից եմ նշանակվել այս պաշտոնում եւ վստահաբար կարող եմ փաստել, որ չկա «Աբովյան» քկհ-ում որեւէ պահվող անձ, ով կարող է մյուսի հանդեպ առավելություն ունենալ եւ որեւէ առումով, առավել եւս, Ձեր նշած կարգավիճակով ճնշել իր խցակցին։ Չկա ու չի կարող լինել, քանի որ ՔԿԾ ղեկավարության եւ անձամբ հիմնարկի պետ պարոն Հովհաննիսյանի գերխնդիրը մեկն է՝ որեւէ առավելություն որեւէ պահվող անձ չունենա մյուսի նկատմամբ։ Իսկ, ով կփորձի, վստահեցնում եմ Ձեզ կհանդիպի օրենքի ողջ խստությանը։

Նկատենք, որ այս պահին ՔԿՀ-ի ողջ տարածքում վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ են։ Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին պարոն Մովսիսյանը փաստեց․

-Ճիշտ նկատեցիք, ՔԿՀ-ում վերանորոգման աշխատանքները մեծ թափով են ընթանում։ Վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլը սկսվել է հունիսին և շարունակվում է մինչ օրս։ Իրականացվում են բոլոր մասնաշենքերի սանհանգույցների, ինչպես նաև խոհանոցի և լվացքատան նորոգման աշխատանքներ։ Երկրորդ փուլով ավելի լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու ամբողջ տարածքում։ Շինարարական աշխատանքներին հաջորդելու են բարեկարգման աշխատանքները։ Կալանավորված անձանց պահման վայրում ամբողջությամբ փոխվել են ջրամատակարարման և ջրահեռացման խողովակները, լվացարանները, ծորակները, տեղադրվել են նոր դռներ։

Միջին անվտանգային գոտում մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների համար նախատեսված պայմանները նույնպես բարելավվում են։ Այնտեղ հիմնանորոգվել են լոգարանը, սանհանգույցը և լվացքատունը։ 

Առաջվա գողական բարքերով պետերին ու պետի տեղկալներին այսօր փոխարինում են օրենքի մարդիկ

ՔԿՀ-ում շրջելուց հետո մեզ հնարավորություն ընձեռնվեց նաեւ զրուցել եւ պահման պայմանների վերաբերյալ առավել օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, այսպես ասած, առաջին ձեռքից՝ դատապարտյալներից։

«Կանանց «Գաղութ» բառը սարսափելի է հնչում, գրքերում ու ֆիլմերում ամեն ինչ սարսափելի է նկարագրված, իսկ իրականում այլ է։ Հիմա շատ դժվար է բարեկամներին բացատրել, հանգստացնել, ասել, որ իրենք սխալ են պատկերացնում այստեղի կյանքը։ Առաջվա գողական բարքերով պետերին ու պետի տեղկալներին այսօր փոխարինում են օրենքի մարդիկ՝ հանձինս պարոն Հովհաննիսյանի, պարոն Մովսիսյանի, ով առաջին հերթին մարդ է, հետո օրենքի ծառայող պաշտոնյա, պարոն Մակունցի», – խոստովանում է խարդախության համար ազատազրկված Ա․ Չ-ն։

Այստեղ յուրաքանչյուրը խնդրում է չլուսանկարել իրեն։ Չեն ուզում, որ իրենց երեխաներին  կշտամբեն այն բանի համար, որ մայրերը բանտում են, սակայն իրենք երեխաներից ոչինչ չեն թաքցնում։ Հնարավորինս անկեղծ պատմում են` ինչպես է ամեն ինչ եղել։ «Այնքան դժվար է ապրել` իմանալով, որ երեխաներդ մենակ են։ Իմանալով, որ նրանք անհանգստանում են քո համար, նրանց նեղացնում են, որ նրանք տխրում են, ու նրանք լավ չեն, ու այդ ամենը քո պատճառով։ Երբեմն ուզում ես ոռնալ, մի տեղ փախչել ու մենակ մնալ։ Իսկ, երբեմն, ուզում ես պարզապես թափառել, բակում նստարանին նստել, երեխաների աղմուկը լսել, բայց հաջորդ վարկյանին հասկանում ես, որ դա ուղղակի անհնար է։ Թե չէ բերդի պայմանները աննկարագրելի լավ են, ազատության մեջ մարդիկ էս կարգի մաքուր, կուշտ ու անվտանգ չեն ինչպես այստեղ»,- կիսվում խարդախության համար դատապարտված  62-ամյա գյումրեցի Ս-ն, ով հենց երեխաների հանդեպ անսահման կարոտն է համարում գործածի համար ամենամեծ պատիժը։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ






Թրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ Պուտին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top