Ծռերը որոշել են արձակուրդն անցկացնել Ազատության հրապարակո՞ւմ
Ներքաղաքական
Մինչ քաղաքական ուժերի մի մասը կիսաարձակուրդային տրամադրությունների մեջ է, մի մասը` նախընտրական, ծռերի ԱԺԲ կուսակցությունը ամբողջ օգոստոս ամիսը «բռոնյա» է արել Ազատություն հրապարակն ու «Մատենադարանի» հարակից տարածքը:
«Իրավունքը» տեղեկացավ, որ ԱԺԲ-ականներն իրազեկել են Երեւանի քաղաքապետարանին ամենօրյա ռեժիմով մի ամբողջ ամիս հավաքներ ու երթեր անցկացնելու մասին: Թե դրանցից, որոնք կկայանան, փորձը ցույց է տալիս, որ իրազեկումից հետո ոչ միշտ են հավաք անցկացնում, բայց, այնուամենայնիվ, «նավսյակի» զգուշացնում են քաղաքապետարանին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ