Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտո Նիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն Գաբրիելյան Հայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվում Սպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ) Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասին Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ) Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համար Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել է

Տոնոյանը «տակից» վերահաստատեց, որ 2020թ.-ից մինչ օրս գործ ունենք նույն դավաճանական շղթայի հետ

Վերլուծություն

ԱԺ քննիչ հանձ­նա­ժո­ղո­վում պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նի ա­մե­նա­սեն­սա­ցի­ոն, ա­վե­լի ճիշտ՝ հետ­պա­տե­րազ­մյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Նի­կո­լի «բա­ցատ­րու­թյուն­նե­րին» հասց­ված ա­մե­նա­լուրջ հար­ված­նե­րից մե­կը, թե­րեւս, բա­նա­կի մար­տու­նա­կու­թյան մա­սին նրա տված պա­տաս­խանն էր: Այս­պես, ըստ Տո­նո­յա­նի՝ իր նա­խա­րար դառ­նա­լու պա­հին Հա­յոց բա­նակն ի զո­րու էր ի­րե­նից 2-3 ան­գամ գե­րա­զան­ցող ու­ժի դի­մա­կա­յել: «Դա իմ գնա­հա­տա­կա­նը չէ, դա հաշ­վարկ­ված, փաս­տարկ­ված տե­ղե­կատ­վու­թյուն է: Պաշտ­պա­նա­կան մարտ վա­րե­լու, պաշտ­պա­նա­կան կեց­վածք ու­նե­նա­լու ա­ռու­մով Զին­ված ու­ժե­րի պատ­րաստ­վա­ծու­թյու­նը բա­վա­րար էր»:

Ա­ԿԱ­ՄԱ ԽՈՍ­ՏՈ­ՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­Ն

Նման պա­տաս­խա­նը ներ­կա ՔՊ-ական­նե­րին, հաս­կա­նա­լի է, նյար­դայ­նաց­րեց: Փոր­ձում է­ին ինչ-որ թվեր, տա­փակ տրա­մա­բա­նու­թյուն մեջ բե­րել, թե ա՛յ Տո­նո­յան, այս ի՞նչ ես ա­սում: Սա­կայն Տո­նո­յա­նը ի­րենն ա­ռաջ տա­րավ, թե՝ 2018թ. մա­յի­սին, երբ նշա­նակ­վել է նա­խա­րար. «Մեր գնա­հա­տա­կա­նը ե­ղել է, որ մենք կա­րող ենք դի­մա­կա­յել Ադր­բե­ջա­նի ագ­րե­սի­ա­յին Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին եւ ա­պա­հո­վել Ար­ցա­խի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյու­նը եւ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը: Կա­րող է­ինք ա­նել»:

Թե ին­չու նման բա­ցատ­րու­թյու­նից այդ­քան նյար­դայ­նա­ցան ՔՊ-ական­նե­րը, «անհաս­կա­նա­լի» է: Ի վեր­ջո, Նի­կոլն էր դեռ 2020թ. սեպ­տեմ­բե­րին, ադր­բե­ջա­նա­կան հար­ձա­կու­մից օ­րեր ա­ռաջ հայ­տա­րա­րում, թե Հա­յոց բա­նա­կը տա­րա­ծաշր­ջա­նում լա­վա­գույնն է: Ճիշտ է, փոր­ձում էր դա վե­րագ­րել ի­րեն, եւ Տո­նո­յա­նը հենց այդ մի­ֆը «պայ­թեց­րեց, թե՝ բա­նա­կը մար­տու­նակ էր Նի­կո­լի իշ­խա­նու­թյան գա­լուց ա­ռաջ: Բայց սա մի կողմ, կան ա­վե­լի կա­րե­ւոր հար­ցեր, քան ՔՊ-ական­նե­րի վայ­նա­սու­նից գլուխ հա­նելն է:

Այս­պի­սով, փաս­տը սա է. նի­կո­լա­կան նա­խա­րա­րը, որն այդ պաշ­տո­նին է գտնվել մին­չեւ պա­տե­րազ­մի վերջ, այ­սինքն՝ ան­վե­րա­պահ վստա­հու­թյուն է վա­յե­լել, հայ­տա­րա­րում է, որ Հա­յաս­տա­նը Նի­կո­լի իշ­խա­նու­թյան գա­լու պա­հին ու­ներ մի­ան­գա­մայն բա­վա­րար պաշտ­պա­նու­նա­կու­թյուն: Ու նո­րից ա­ռաջ է գա­լիս հե­տե­ւյալ հար­ցը՝ իսկ ինչ­պե՞ս ե­ղավ, որ դրա­նից մոտ 2,5 տա­րի անց այդ պաշտ­պա­նու­նա­կու­թյու­նը նվա­զեց, եւ Հա­յաս­տա­նը խայ­տա­ռակ պար­տու­թյուն կրեց: Կամ այս­պես՝ մի­գու­ցե պաշտ­պա­նու­նա­կու­թյու­նը չնվա­զեց, ու դրա­նով հան­դերձ՝ պարտ­վե­ցինք:

ՔՊ-ական­նե­րը փոր­ձե­ցին այլ միտք եւս ա­ռաջ մղել, թե մի­գու­ցե բա­նա­կի վի­ճա­կը վա­տը չէր, բայց ու­նե­ինք ան­կա­ռա­վա­րե­լի մո­բի­լի­զա­ցի­ոն ռե­սուրս եւ այդ պատ­ճա­ռով էլ պարտ­վե­ցինք: Սա­կայն լավ կա­նե­ին (իրենց հա­մար լավ), որ այդ դաշտ առ­հա­սա­րակ չմտնե­ին, թե մինչ Նի­կո­լի իշ­խա­նու­թյան գա­լը նոր­մալ մո­բի­լի­զա­ցի­ոն հա­մա­կարգ չի ե­ղել: Ե­րե­ւի ՔՊ-ական «ման­րապ­ճեղ­նե­րը» չեն էլ գի­տակ­ցում, բայց նրանց վեր­նա­խա­վը լավ հաս­կա­նում էր, որ Ադր­բե­ջա­նին ժո­ղովր­դագ­րա­կան ա­ռու­մով է­ա­պես զի­ջող Հա­յաս­տա­նը չէր կա­րող «ստան­դարտ» մոբ­ռե­սուր­սով նրա հետ ոտք մեկ­նել: Դրա հա­մար կար պաշտ­պա­նա­կան ռե­զեր­վի մի­ան­գա­մայն այլ հա­մա­կարգ՝ ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի կա­մա­վո­րա­կան ու­ժե­րը, ո­րոն­ցից ա­ռա­ջին պլա­նում պե­տա­կա­նո­րեն պահ­վում էր Երկ­րա­պա­հը: Հենց ԵԿՄ-ն էր, որ ինչ­պես նա­եւ Քա­ռօ­րյա­յի փոր­ձը ցույց տվեց, պա­տե­րազ­մի երկ­րորդ-երրորդ օ­րը պետք է զգա­լի ու­ժեր հա­ներ ա­ռաջ­նա­գիծ՝ բա­նա­կին օգ­նե­լու հա­մար: Իսկ ԵԿՄ-ի հետ մի­ա­սին, նո­րից Քա­ռօ­րյա­յի փոր­ձով, սահ­ման է­ին դուրս գա­լու նա­եւ այլ պատ­րաստ­ված ու­ժեր: Այս հա­մա­կար­գը հաշ­ված օ­րե­րի ըն­թաց­քում հա­մալ­րում էր ա­ռաջ­նա­գի­ծը, մին­չեւ դրա հե­տե­ւից գար նա­եւ «ստան­դարտ» մո­բի­լի­զա­ցի­ոն ռե­սուր­սը: Եվ այն, որ Նի­կոլն իշ­խա­նու­թյան գա­լուն պես ա­ռա­ջին հեր­թին հար­վածն ուղ­ղեց հենց ԵԿՄ-ին՝ «տու­շոն­կա­նե­րի» խայ­տա­ռակ եւ այդ­պես էլ ո­րե­ւէ հիմ­նա­վո­րում չստա­ցած ար­հես­տա­կան գոր­ծով, Հա­յաս­տա­նին մի­ան­գա­մից զրկեց մշակ­ված եւ մինչ այդ հստակ գոր­ծող մո­բի­լի­զա­ցի­ոն ռե­սուր­սից՝ բա­նա­կը մի­այ­նակ թող­նե­լով թշնա­մու դեմ: Այ­սինքն 2018թ.մա­յի­սից հե­տո անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լուն մի­ան­գա­մայն պատ­րաստ բա­նա­կը, ե­թե ան­գամ, ինչ­պես Տո­նո­յանն է պնդում, մի բան էլ մին­չեւ 2020թ. սեպ­տեմ­բերն ա­վե­լաց­րել է իր մար­տու­նա­կու­թյու­նը, մեկ է, մո­բի­լի­զա­ցի­ոն հա­մա­կար­գի ոչն­չա­ցու­մը եւ դրա փո­խա­րեն ո­րե­ւէ ռե­ալ բան չստեղ­ծելն ար­դեն իսկ պար­տու­թյան լուրջ պատ­ճառ­նե­րից մե­կը կա­րող էր դառ­նալ: Գու­մա­րենք դա­վա­ճան­նե­րին, ու ա­մեն բան տեղն է ընկ­նում:

ՆԵ­ՐԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ՀՈՒ­ԴԱ­ԻԶ­ՄԻ Ա­ՌԱՆՁ­ՆԱ­ՀԱՏ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ

Ի­հար­կե, բա­զում այլ հար­ցե­րի հետ կապ­ված եւս, Տո­նո­յա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում շատ ու­շագ­րավ դրվագ­ներ կա­յին, ո­րոնք, երբ ընդ­հան­րաց­նում ենք, տա­նում է մեկ մտքի՝ պա­տե­րազ­մից ա­ռաջ եւ ժա­մա­նակ ինչ­պես Հա­յաս­տա­նի, այն­պես էլ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ղե­կա­վար­ման հա­մա­կար­գում «բար­դա­կա­յին» վի­ճակ էր: Բայց երբ նա­յում ենք հետ­պա­տե­րազ­մյան ի­րո­ղու­թյուն­նե­րին, դժվար չէ հենց նույն պատ­կե­րը ար­ձա­նագ­րել: Ընդ ո­րում, այս ան­գամ դա շատ ա­վե­լի ցայ­տուն է քա­ղա­քա­կան հա­մա­կար­գում, եւ հենց դա է նո­րից ու նո­րից տա­նում այն մտքին, որ գործ ու­նենք մեկ ընդ­հան­րա­կան շղթա­յի հետ՝ սկսած 2018թ.-ից, վեր­ջաց­րած մեր օ­րե­րով: Սկսած այն պա­հից, երբ ի­րենց հա­մա­ռո­րեն ար­դա­րաց­նել փոր­ձող Տո­նո­յա­նի ղե­կա­վար­ման ժա­մա­նակ­նե­րում է­ր՝ 2018թ. ամ­ռա­նը, որ հանձն­վե­ցին Նա­խի­ջե­ւա­նի դիր­քե­րը, ո­րոնք ա­զե­րի­նե­րի կրա­կի տակ պա­հե­ցին Ար­ցախ տա­նող ճա­նա­պար­հը, իսկ Տո­նո­յանն ար­դա­րա­նում էր՝ թե բա ի­րենց տա­րածքն է, ինչ ու­զեն, կա­նեն: Ընդ ո­րում, դա մի­այն Տո­նո­յա­նին վե­րագ­րելն ան­թույ­լատ­րե­լի է. Նի­կոլն էլ շատ պարզ տես­նում էր, թե ինչ է կա­տար­վում: Վեր­ջաց­րած մեր օ­րե­րով, երբ ար­դեն Նի­կոլն է ու­ղիղ տեքս­տով ար­դեն նա­եւ Ար­ցա­խը հռչա­կում Ադր­բե­ջան, իսկ ար­ցա­խյան ղե­կա­վա­րու­թյու­նը ինքն ի­րեն դրել է «էշի ա­կան­ջում քնած» վի­ճա­կում:

Ու նույնկերպ էլ, ինչ­պես այն ժա­մա­նակ, այդ­պես էլ հի­մա թե՛ Հա­յաս­տա­նում, թե՛ Ար­ցա­խում շա­րու­նա­կում են ներ­քին խա­ղե­րը թշնա­մու հետ, ո­րոնց վերջ­նա­կան ի­մաս­տը ար­դեն կաս­կա­ծի տակ առ­նելն անհ­նար է: Կա­րե­լի է բե­րել, ա­սենք, սո­րո­սա­ծի­նի հա­մա­րում ու­նե­ցող եւ Ա­րա­յի­կի թե­թեւ ձեռ­քով Ար­ցա­խի նա­խա­գա­հին կից հա­կաճգ­նա­ժա­մա­յին խորհր­դի նա­խա­գահ Տիգ­րան Պետ­րո­սյա­նի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի օ­րի­նա­կը: Այս­պես, սույն «անհաս­կա­նա­լի» ե­րե­ւույ­թը Ար­ցա­խում ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը փոր­ձում է տա­նել այս ուղ­ղու­թյամբ. «Վեր­ջերս ԱԺ-ում նա­խա­գահ Ար­թուր Թով­մա­սյա­նը հրա­ժա­րա­կան է տվել, Դա­վիթ Իշ­խա­նյա­նի ա­նունն են տա­լիս: Դա­վիթ Իշ­խա­նյա­նին որ­պես մարդ ես հար­գում եմ, բայց ե­կեք հաս­կա­նանք: Դուք նո­րից Ա­շոտ Ղու­լյան եք խա­ղում, դուք պե­տա­կա­նու­թյուն չեք ու­զում, դուք չեք թող­նում՝ մենք պե­տա­կա­նու­թյուն ու­նե­նանք: Ո՞նց կա­րող է ԱԺ-ում ե­րեքհո­գա­նոց խմբակ­ցու­թյու­նից ընտ­րել ԱԺ նա­խա­գահ, այն էլ շատ մեծ կաս­կած­ներ կան, թե ոնց են էդ ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն ընտր­վել Բա­կո Սա­հա­կյա­նի օ­րոք: Հի­մա կա «Ազատ հայ­րե­նիք» մե­ծա­մաս­նու­թյուն: Լավ, «Ազատ հայ­րե­նի­քը» հաս­կա­ցանք, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ա­սում է՝ դուք բան ա­րեք, բաց Սամ­վել Բա­բա­յան, երկ­րորդ ուժն եք, նոր­մա՞լ է, որ Դա­վիթ Իշ­խա­նյա­նին ընտ­րեք: Ժո­ղո­վուր­դը ձեզ ման­դատ է տվել, ին­չո՞ւ եք թույլ տա­լիս, որ ՀՅԴ-ի ներ­կա­յա­ցուց­չին ա­ռաջ բե­րեն, մա­նա­վանդ, որ ՀՅԴ-ի մեջ մար­դիկ կան, որ նույ­նիսկ ի­րա­վունք էլ չու­նեն բե­րա­նը բա­ցե­լու»:

Խոսքն այս­տեղ մի­այն այն մա­սին չէ, որ հա­կաճգ­նա­ժա­մա­յին խորհր­դի նա­խա­գա­հի պաշ­տո­նին նշա­նակ­ված սույն ե­րե­ւու­յթը ներ­կա կոր­ծա­նա­րար վի­ճա­կում դեռ կու­սակ­ցա­կա­նու­թյուն է փոր­ձում խա­ղալ: Շատ ա­վե­լի վտան­գա­վոր է, որ սա բա­ցա­հայ­տո­րեն ԱՀ ԱԺ նա­խա­գա­հի պաշ­տո­նին է փոր­ձում մղել Սյա­մո­յի թեկ­նա­ծո­ւին: Այն նույն Սյա­մո­յի, ով ար­դեն ա­ռանց թաքց­նե­լու է ար­ցախ­ցի­նե­րին հա­մո­զում՝ գնալ, Ա­լի­ե­ւի ա­ռաջ ծնկի գալ:

Մի­գու­ցե կաս­կած­ներ մնա­յին, սա­կայն դրա­նից մեկ-երկու օր ա­ռաջ էլ նշված Տ. Պետ­րո­սյա­նը հե­տե­ւյա­լը հայ­տա­րա­րեց. «Վա­ղը պետք է Ստե­փա­նա­կեր­տի եւ Բաք­վի հան­դի­պում լի­ներ, բայց Ադր­բե­ջա­նը հրա­ժար­վել է…»: Ու հե­տո հպար­տո­րեն ա­վե­լաց­նում է, թե, գի­տեք՝ «Եվրո­պան եւ ԱՄՆ-ն փոր­ձում են հան­դի­պում կազ­մա­կեր­պել եր­րորդ երկ­րում», բայց ա­հա. «Ռու­սաս­տանն այդ ա­մե­նը ի­մա­նա­լով, խա­ղի մեջ մտավ, փոր­ձեց ա­ռաջ անց­նել, եւ ամ­սի 25-ին Լավ­րո­վը հան­դի­պում է կազ­մա­կեր­պել, ո­րի ըն­թաց­քում նա մեզ կո­չեց «ազգա­յին փոք­րա­մաս­նու­թյուն», որն ա­նըն­դու­նե­լի է եւ ցույց տվեց ՌԴ իշ­խա­նու­թյան այ­սօր­վա քա­ղա­քա­կա­նու­թյու­նը»,-ասաց Տիգ­րան Պետ­րո­սյա­նը:

Թե ում վրա է աշ­խա­տում սույն ան­ձը, ին­չու է Սյա­մո­յին փոր­ձում ա­ռաջ տա­նել, կա­րե­լի է կռա­հել: Սա­կայն այլ կող­մից նա­յենք հար­ցին. նման անձ­նա­վո­րու­թյա­նը Ա­րա­յիկն ին­չո՞ւ է նշա­նա­կել Ար­ցա­խի նա­խա­գա­հին կից հա­կաճգ­նա­ժա­մա­յին խորհր­դի նա­խա­գահ: Քա­նի՞ հա­ջող «հա­կաճգ­նա­ժա­մա­յին» հարց է նա կա­րո­ղա­ցել լու­ծել, ե­րե­ւի հաս­կա­նա­լի է: Այ­սինքն, սրա մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի հա­մար չէ, որ Ա­րա­յի­կը նշա­նա­կել է:

Մինչ­դեռ, այդ նշա­նակ­ման ար­դյուն­քում հա­սանք նրան, որ ար­դեն ար­ցա­խյան սո­րո­սա­ծին­նե­րը սկսել են ա­մե­նա­բաց ձեւով ժո­ղովր­դին Ռու­սաս­տա­նի դեմ տա­նե­լու փոր­ձե­րը, թե­եւ մի­ակ ու­ժը, որ Ար­ցա­խը 2020թ. նո­յեմ­բե­րի 10-ից ի վեր հայ­կա­կան է պա­հել եւ ի զո­րու է պա­հել, հենց Մոսկ­վան է: Ին­չո՞ւ, քա­նի՞ հու­դա­յա­կան ար­ծա­թով են ար­ցախ­ցի հա­մար­վող­նե­րը սե­փա­կան հայ­րե­նի­քը վա­ճառ­քի հա­նել, դա էլ հար­ցի մյուս կողմն է: Ամ­բողջ հարցն այն է, թե Ա­րա­յի­կը, որ­պես ԱՀ իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի ղե­կա­վար, այս ի­րա­վի­ճա­կում այդ պաշ­տոն­նե­րին նման ան­ձանց պա­հե­լով, փոր­ձում է ցույց տալ, թե ինքը եւս նույն դաշ­տո՞ւմ է…

Ու­րեմն, ին­չո՞վ են զբաղ­ված Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյու­նը 2020թ.-ից՝ Ա­րա­յի­կի իշ­խա­նու­թյան գա­լուց ի վեր: Գո­նե մա­զա­չափ նրանց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը փոխ­վե՞լ է կամ կա­րո՞ղ է ինչ-որ հրաշ­քով փոխ­վել. այ, հենց այս հար­ցերն են, ո­րոնք այ­սօր կա­րող են ո­րո­շել Ար­ցա­խի ճա­կա­տա­գի­րը: Այս ի­րա­վի­ճա­կում կա­րո՞ղ են Ար­ցա­խի ներ­քին հայ­րե­նա­սի­րա­կան ու­ժե­րը սե­փա­կան ներ­քին թուր­քից ա­զատ­վե­լու մի­ջոց գտնել: Դա­տե­լով ընդ­հա­նուր ֆո­նից, ա­ռանձ­նա­պես հու­սադ­րում­ներ այս­տեղ չկան:

Քերոբ Սարգսյան






Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտոՆիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն ԳաբրիելյանՀայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ)Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասինՀայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ)Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համարՓաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել էՄահացածները շրջանավարտներ չեն. ՆԳՆ-ը՝ քառանիվի ինքնավթարի մասինՀայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ՖիցոնՀիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Մակրոնի վրա․ Արտակ ԶաքարյանՏղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եքՀասարակությունը բաժանում են կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողներիՍԱՐՍԱՓ․ Հրաշքի սպասող գյուղին գետը՝ անշնչացած մարմնով պատասխանեց Բնապահպանները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմինները՝ հավաստիացնում․ Օդի աղտովածության հետքերովՀեղուկ գազ տեղափոխող բեռնատարը շրջվել է Դիլիջանի ոլորաններում«Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակՕկուպացված Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանըԻնչու է ԱՄՆ ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ ազատվել աշխատանքիցԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. պարզաբանումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղելԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսաստանում խոսել են թակարդի մասին, որի մեջ Եվրոպան հայտնվել է պատժամիջոցների պատճառովԱյս գիշեր Կիևի վրա համատեղ հարձակման թիրախներից մեկը Անտոնովի ինքնաթիռաշինական գործարանն էրՄանկապղծության մեջ մեղադրվող 59-ամյա օտարերկրացուն հայտնաբերել ենՏարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից590 հազար դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է. խոստովանական ցուցմունք է եղելՖրեդի Մերկուրիի վերջին գաղտնիքը. լեգենդար ռոք երաժիշտը դուստր ունի, որի գոյությունը թաքցված էր 48 տարիՈրևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ. Արտակ ԶաքարյանՈր հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՍարսափազդու մանրամասներ. Ժամը 10:40-ի սահմաններում գտել երեխայի սառած մարմինըԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանըՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտՆետվում էր վրաս․ Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասինՏարադրամի փոխարժեքը մայիսի 24-ինՔաղաքացին կկարողանա գործնական քննությունը հանձնել իր նախընտրած Հաշվառման-քննական բաժնում՝ անկախ հանգամանքից, թե որտեղ է հանձնել տեսականը․ ՆԳ նախարարJPMorgan-ը կանխատեսում է հնչեցրել Ուկրաինայի ճակատագրի մասինԱլեքսանդր Դուգին. Կարծում եք՝ Ադրբեջանին հենց այնպե՞ս հաջողվեց վերցնել ՂարաբաղըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մայիսի 24-ի աստղագուշակՍպասվում է անձրև եւ ամպրոպ Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետՀայտնվել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի պահը ներկայացնող տեսանյութը (Տեսանյութ)«Հրապարակ». ՔՊ–ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված«Փաստ». Խառն են, շատ խառն են. «ումով» է ձևավորելու ՔՊ–ի նախընտրական ցուցակը«Հրապարակ». Բյուջեից գումար՝ առեւտրային կազմակերպությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top