Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Որ դեպքում Արցախը պաշտոնապես կդիմի ՌԴ-ին.Մանրամասնում է ԱՀ պատգամավորը

Ներքաղաքական

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանր «Իրավունքի» հետ զրույցում չի բացառում, որ իրավիճակով պայմանավորված մի օր էլ Արցախի իշխանությունները կարող են դիմել ՌԴ-ին հստակ Արցախը պաշտպանության տակ վերցնելու խնդրանքով. «Այս պահին մեր օրակարգում նման հարց չկա, չի քննարկվել, բայց չի բացառվում, որ իրավիճակով պայմանավորված նաեւ այդպիսի հարց քննարկվի, սակայն, այս ահին չկա նման հարց ու չի էլ քննարկվել»,-ասում է ԱՀ պատգամավորը ընդգծելով.

-Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ փորձելով ճնշումների, պարտադրանքների կամ նախապայմանների միջոցով առաջ տանել իր քաղաքականությունը։ Արդյունքում՝ փորձում են կոտրել մեր կամքն ու վճռականությունը՝ մեր պայքարը շարունակելու և առաջ տանելու համար։ Սակայն այդ ամենը չի ստացվելու, այսինքն՝ մենք հաստատակամ ենք մեր պայքարը շարունակելու առումով։ 30 տարիների պայքարը, ինքնորոշման մեր իրավունքի վերջնական իրացման համար պայքարը շարունակելու ենք։ Այսինքն՝ որևէ ձև չենք կոտրվելու այդ ճնշումների առջև։ Իհարկե, շրջափակումը բերել է հումանիտար ճգնաժամ, որը գնալով ավելի է խորանում, սակայն մենք որևէ ձևով մեր պայքարի ուղուց չենք շեղվելու։

Պատգամավորը նկատում է.

-Ադրբեջանի ճնշումները կատարվում են նաև միջազգային հանրության թողտվության պայմաններում։ Եթե միջազգային հանրության կոչերը շարունակվեին շարունակական, առարկայական քայլերով, տարբեր գործիքակազմեր օգտագործելով՝ ճնշելու Ադրբեջանին, որպեսզի այս անմարդկային գործողությունները չիրականացներ, ապա մենք այս իրավիճակին ականատես չէինք լինի։ Եվ Ադրբեջանը տեսնելով այս թողտվության մթնոլորտը, փորձում է էլ ավելի խորացնել, ավելի անմարդկային պայմաններ ստեղծել Արցախում ապրող 120 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների նկատմամբ։ Դժվարություններ ու զրկանքներ կրում ենք, բայց որևէ մեկը չի կարող մեր կամքն ու վճռականությունը կոտրել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ